ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Բժ. ՆարինԷ Ներսիսյան

ՈՂՋՈՒՅՆ,
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԻՄ ԿԱՅՔ

Զույգային հարաբերությունների բժիշկ, սեքսոլոգ, հոգեթերապևտ, սեռական դաստիարակության փորձագետ, դասախոս, հետազոտող

ԻՄ ԳՈՐԾԸ

Ես Նարինէ Ներսիսյանն եմ, երկու տասնամյակից ավել է՝ աշխատում եմ անհատների և զույգերի հետ՝ որպես զույգային հարաբերությունների մասնագետ։ Ես նաև բժիշկ-սեքսոլոգ եմ՝ օգնում եմ կանանց, տղամարդկանց և զույգերին լուծել իրենց սեռական խնդիրները։ 

Զույգային հարաբերությունների թերապիան ոգեշնչում է ինձ։ Ես գտել եմ իմ կոչումը այն տարածքում, որտեղ իմ օգնությունը կարող է փրկել հարաբերություններ, կարգավորել ինտիմ խնդիրներ, վերածնել մոխրացած հոգիներ և վերանորոգել կոտրված սրտեր։  Այս ուղղությամբ տրամադրում եմ գործնական, պարզ և կիրառելի միջոցներ ու լուծումներ՝ ձեր զույգային կյանքը դարձնելով ավելի ներդաշնակ և սեռապես բավարարող։

Ես նաև առաջարկում եմ անհատական թերապիա՝ հատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մարդու ուրույն աշխարհին։ Իմ մոտեցումները հիմնված են գիտական հետազոտությունների և պրակտիկ փորձի վրա, որոնք կատարելագործվել են տարիների ընթացքում։

Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ ԻՄ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Դիմեք, երբ օտարացել եք զուգընկերոջից , զգում եք բաժանման վտանգ, բացահայտել եք արտամուսնական կապ, մարել է սեռական հետաքրքրությունը, մտերմությունը դարձել է բեռ, մարմինն առաջվա պես չի արձագանքում կամ երբ ցանկանում եք վերագտնել ինքներդ ձեզ՝ որպես կին, տղամարդ կամ զույգ։ Ես պատրաստ եմ աջակցելու՝ հարգանքով և պրոֆեսիոնալությամբ, կիսվելու ինձ տրված գիտելիքով և փորձով՝ ձեր պահանջին համաձայն։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՎԵՐՋԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

Բաժանվե՞լ, թե՞ միանալ

Չբավարարող զույգային հարաբերություններում զույգերը հաճախ մտածում են բաժանվելու մասին՝ առանց հասկանալու, որ բաժանումը շատ հաճախ...

Առանձին ապրել

Ինչու է պետք, որ նորաստեղծ ընտանիքն առանձին ապրի։ Քանի դեռ երիտասարդներն ապրում են ծնողների հետ...

«Լևի գնալը»

«Լևի գնալ» արտահայտությունը առօրյա խոսակցականում գլխավորապես վերաբերում է այն տղամարդկանց, ովքեր ցանկանում են պահպանել իրենց...
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ես հասանելի եմ 8:00 — 20:00, երկուշաբթիից շաբաթ

Խորհրդատվությունը ցանկալի է կազմակերպել առերես հանդիպման տարբերակով՝ մեր Կենտրոնում։ Հնարավոր է նաև իրականացնել օնլայն տիրությում։

Զույգային խնդիրների դեպքում սովորաբար նպատակահարմար է այցելել զույգով, սակայն նախնական խորհրդատվության համար կարող եք նաև գալ առանձին։

Ոչ, ֆիզիկական զննումը իրականացվում է գինեկոլոգի կամ ուռոլոգի կողմից, որի անհրաժեշտությունը, ինչպես նաև այլ լաբորատոր հետազոտությունների կարիքը քննարկվում է հանդիպման ժամանակ։

Թե անհատական, թե զույգային թերապիաների տևողությունը և արժեքը կախված է խնդրի բնույթից։ Դրանց հստակեցումը տեղի է ունենում առաջին հանդիպմանը։

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԴԻՄԵ՞Լ

ԳՐԱՆՑԵՔ ԱՅՑ

Խորհրդատվությունը բժիշկ-սեքսոլոգի հետ անհատական հանդիպում է, որի ընթացքում բժիշկը զրույցի և ուղղորդող հարցերի օգնությամբ վեր է հանում առկա խնդիրները, պարզում անհրաժեշտ հետազոտությունները, հստակեցնում խնդրի կարգավորման ուղիները և բուժման հետագա ռազմավարությունը: Խորհրդատվությունն անհրաժեշտության դեպքում իրականացվում է զույգի հետ համատեղ՝ հատկապես եթե առկա է զույգային խնդիր։ 
Խստագույնս պահպանվում է բժշկական գաղտնիությունը: