Զույգային թերապիա
Զույգային թերապիան հոգեթերապևտիկ մոտեցում է, որը նախատեսված է բարելավելու զույգերի միջև հարաբերությունները՝ կենտրոնանալով սեռական, էմոցիոնալ և հոգեբանական խնդիրների վրա։ Այն օգնում է զույգերին կառուցել ավելի առողջ ու ներդաշնակ կապ՝ միմյանց նկատմամբ վստահության, սիրո և հաղորդակցության խորացման շնորհիվ։

Հաղորդակցություն
Հաճախ զույգերը բախվում են հաղորդակցության խնդիրների՝ միմյանց ճիշտ չհասկանալու կամ լսելու անկարողության պատճառով։ Թերապիան օգնում է զույգերին զարգացնել արդյունավետ հաղորդակցության հմտություններ՝ արտահայտելու իրենց մտքերն ու զգացմունքները։
Վստահության խնդիրներ
Դավաճանության կամ անցյալի սխալների հետևանքով վստահությունը կարող է կոտրվել։ Թերապիայի ընթացքում զույգերը աշխատում են վերականգնել վստահությունը և միասին հաղթահարել այդ մարտահրավերները։ Ոչ բոլոր դեպքերում է ընտանիքը քանդվում ամուսնական անհավատարմությունից հետո, լինում են դեպքեր, երբ այդ հարվածը նոր, ավելի ամուր հարաբերությունների սկիզբ է դառնում։
Հուզական կապի վերականգնում
Երբ զույգերը զգում են, որ կորցրել են հուզական կապը միմյանց հետ, թերապիան օգնում է վերականգնել այն՝ խթանելով ավելի խորը և բաց հուզական հաղորդակցություն։ Այս ուղղությամբ աշխատելն օգնում է զույգերին ավելի լավ հասկանալ միմյանց կարիքներն ու ցանկությունները՝ առաջ բերելով փոխըմբռնում և սեր։
Սեքսուալություն և ինտիմ հարաբերություններ
Սեռական հարաբերությունների հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են ցանկության պակասը, մակարդակների անհամապատասխանությունը կամ ֆիզիկական և հուզական կապի բացակայությունը, այն հարցերն են, որոնք քննարկվում են թերապիայի ընթացքում։ Թերապիան օգնում է զույգերին անկաշկանդ քննարկել իրենց սեռական խնդիրները, գտնել լուծումներ և ունենալ ներդաշնակ սեռական կյանք ։
Կոնֆլիկտների և հակամարտությունների լուծման թերապիա
Տրամադրում է հոգեբանական ռազմավարություններ, որոնք օգնում են զույգերին լուծել կոնֆլիկտները և աճել հարաբերությունների կոնտեքստում։ Վեճերից խուսափելը չի նշանակում խնդիրների լուծում, ավելի ամուր և փոխադարձաբար հարգող զույգերը գիտեն, որ վիճելը նորմալ է, պարզապես անհրաժեշտ է կառուցողական մոտեցում հարաբերությունները զարգացնելու համար։
Նախամուսնական խորհրդատվություն
Աջակցում է զույգերին նախամուսնային փուլում՝ օգնելով լուծել անհավասարակշռությունները և կանխատեսել ինչքանով են իրար համապատասխանում զույգերը և արդյոք կկարողանան կառուցել առողջ հարաբերություններ:
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԴԻՄԵ՞Լ
Խորհրդատվական այցը կատարվում է նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: