Անհատական թերապիա
Անհատական թերապիան ստեղծում է հնարավորություն գտնելու ներդաշնակություն և բարելավելու կյանքի որակը: Այն օգնում է բացահայտել գիտակցության խորը շերտերում թաքնված բովանդակությունները, հասկանալ անձի մտածողության և վարքի կառուցվածքը, հույզերի ու զգացմունքների աղբյուրները, իրական պահանջմունքները, կարիքները և որոշումների դրդապատճառները։ Դա խորքային ինքնաճանաչողության հիմք է հանդիսանում։

Հոգեդինամիկ թերապիա
Հոգեբանական բուժման մոտեցում է, որը հիմնված է անհատի անգիտակցական մտածելակերպի, զգացողությունների և պատմությունների հետ կապած հարցերի վերլուծության վրա։ Այն կենտրոնանում է անցյալի հոգեբանական հետևանքների բացահայտման վրա՝ հասկանալու համար, թե ինչպես են դրանք ազդում ներկայի վրա։
Գիտակցական-վարքային թերապիա (CBT)
Այս ուղղությունը կենտրոնանում է անհատի մտածողության, զգացմունքների և վարքագծի փոխկապակցվածության վրա։ Թերապիայի նպատակն է փոխել վնասակար մտածելակերպը և վարքագծերը՝ ավելի կառուցողական և դրական գործողություններով։
Հումանիստական թերապիա
Ընդգծում է անհատի ներքին ներուժը և ինքնաճանաչման գործընթացը։ Գլխավոր ուղղություններն են` կլիենտակենտրոն թերապիան, էքզիստենցիալ թերապիան և Գեշտալտ թերապիան։
Ընտանեկան թերապիա
Կենտրոնանում է ընտանեկան հարաբերությունների, հաղորդակցության խնդիրների և փոխկապակցվածության վրա՝ օգնելով անհատներին և ընտանիքներին բարելավել փոխըմբռնումն ու աջակցությունը։
Հուզական-կենտրոնացված թերապիա (EFT)
Կենտրոնանում է հուզական փորձառությունների ուսումնասիրության և զգացմունքների արտահայտման վրա, ինչը կարող է օգնել անհատին վերահսկել իր հուզական կյանքը։
Սոմատիկ թերապիա
Կենտրոնանում է մարմնի և հույզերի կապի վրա, աշխատելով սթրեսի, տրավմայի և անհանգստության ֆիզիկական դրսևորումների հետ։
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԴԻՄԵ՞Լ
Խորհրդատվական այցը կատարվում է նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: