Զույգային թերապիա

1. Հաղորդակցություն
Հաճախ զույգերը բախվում են հաղորդակցության խնդիրների՝ միմյանց ճիշտ չհասկանալու կամ լսելու անկարողության պատճառով։ Թերապիան օգնում է զույգերին զարգացնել արդյունավետ հաղորդակցության հմտություններ՝ արտահայտելու իրենց մտքերն ու զգացմունքները։
2. Վստահության խնդիրներ
Դավաճանության կամ անցյալի սխալների հետևանքով վստահությունը կարող է կոտրվել։ Թերապիայի ընթացքում զույգերը աշխատում են վերականգնել վստահությունը և միասին հաղթահարել այդ մարտահրավերները։
3. Հուզական կապի վերականգնում
Երբ զույգերը զգում են, որ կորցրել են հուզական կապը միմյանց հետ, թերապիան օգնում է վերականգնել այդ կապը՝ խթանելով ավելի խորը և բաց հուզական փոխհարաբերություններ։
4. Սեքսուալություն և ինտիմ հարաբերություններ
Սեռական հարաբերությունների հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են ցանկության պակասը, անհամատեղելիությունը կամ ֆիզիկական և հուզական կապի բացակայությունը, հաճախ քննարկվում են թերապիայի ընթացքում։ Թերապիան օգնում է զույգերին բացահայտ և անկաշկանդ քննարկել իրենց սեռական խնդիրները։
5. Կոնֆլիկտների և հակամարտությունների լուծման թերապիա
Հոգեբանական ռազմավարություններ, որոնք օգնում են զույգերին լուծել կոնֆլիկտները և աճել հարաբերությունների կոնտեքստում։
6. Նախամուսնական խորհրդատվություն
Աջակցում է զույգերին նախամուսնային փուլում՝ օգնելով լուծել անհավասարակշռությունները և կանխատեսել ինչքանով են իրար համապատասխանում զույգերը և արդյոք կկարողանան կառուցել առողջ հարաբերություններ:
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԴԻՄԵ՞Լ
Խորհրդատվական այցը կատարվում է նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: