ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


ՋՈՒՐԸ ՊԱՏԷՆ ՎԷՐ


Ջուրը- ինքն ալ — զարմացաւ թէ ինչպէս

վեր չթափեցաւ ելաւ պատէն վէր

Ջուր մըն էր բոլոր միւս ջուրերուն պես

-ջուր որ սորված էր անձրեւի շիթէն

թէ իր դերը վար իյնալ է միայն

Եւ եթե չիյնայ հողը կը վշտանայ

քէն կ’ընէ ու ծառ ծաղիկ չի բանար —

Այդ ջուրը ինչպէս ելավ պատէն վէր —

Արդեօք պատճառը ա՞յն էր որ գիշերանց

սիրաբանած էր լիալուսնին հետ

ԲԱՐՈՅԱԿԱՆ

— Հիմա ձեզմէ շատեր պիտի խորհին թէ

այդ ջուրն իրենք են —

— շատերն թէ իրենք լիալուսինն են —

— իսկ պատը ան միշտ միեւնոյն պատն է

ԶԱՀՐԱԴ