ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Ինքնավաճառք կամ պոռնկության լայն պատկերը

Պոռնիկ բառը սովորաբար ասոցացվում է մարմնավաճառության հետ, պոռնիկ է համարվում նա, ով սեռական բնույթի ծառայություններ է մատուցում որոշակի գումարի դիմաց, այլ կերպ ասած՝ վաճառում է իր մարմինը։ Բայց պետք է իմանալ, որ վաճառել կարելի է ոչ միայն մարմինը, այլ նաև այդ մարմնում բնակվողին կամ նրա մասերից որևէ մի բան։ Այս գրառման մեջ պոռնիկ բառի տակ ես նկատի չունեմ փողի դիմաց մարմինը վաճառող մեկին, այլ հասկանում եմ լրիվ ուրիշ բովանդակություն։ Խոսքը գնում է ավելի շուտ արքետիպի մասին, մեր ներսում ապրող միտման, կաղապարի, ունիվերսալ սիմվոլի, որը ժառանգվում է սերնդեսերունդ՝ իբրև վարքային մոդել և ազդում կյանքի ընթացքի վրա՝ թողնելով տարբեր հետևանքներ։ Բոլոր մարդիկ իրենց ներսում ունեն Պոռնիկի արքետիպը՝ թե կանայք, թե տղամարդիկ՝ արտահայտման տարբեր աստիճաններով։ Պոռնիկի արքետիպը մեր կյանքում արտահայատվում է, երբ պատկերավոր ասած՝ մենք վաճառում ենք մեր որևէ մասը ինչ-որ օգուտի դիմաց, երբ գործում ենք «քյարից» դրդված: Ձեզ կարող է հետաքրքրել նաև...  

Պոռնիկ բառը սովորաբար ասոցացվում է մարմնավաճառության հետ, պոռնիկ է համարվում նա, ով սեռական բնույթի ծառայություններ է մատուցում որոշակի գումարի դիմաց, այլ կերպ ասած՝ վաճառում է իր մարմինը։ Բայց պետք է իմանալ, որ վաճառել կարելի է ոչ միայն մարմինը, այլ նաև այդ մարմնում բնակվողին կամ նրա մասերից որևէ մի բան։

Այս գրառման մեջ պոռնիկ բառի տակ ես նկատի չունեմ փողի դիմաց մարմինը վաճառող մեկին, այլ հասկանում եմ լրիվ ուրիշ բովանդակություն։ Խոսքը գնում է ավելի շուտ արքետիպի մասին, մեր ներսում ապրող միտման, կաղապարի, ունիվերսալ սիմվոլի, որը ժառանգվում է սերնդեսերունդ՝ իբրև վարքային մոդել և ազդում կյանքի ընթացքի վրա՝ թողնելով տարբեր հետևանքներ։

Բոլոր մարդիկ իրենց ներսում ունեն Պոռնիկի արքետիպը՝ թե կանայք, թե տղամարդիկ՝ արտահայտման տարբեր աստիճաններով։ Պոռնիկի արքետիպը մեր կյանքում արտահայատվում է, երբ պատկերավոր ասած՝ մենք վաճառում ենք մեր որևէ մասը ինչ-որ օգուտի դիմաց, երբ գործում ենք «քյարից» դրդված:

Կարդալ ավելին

Պոռնիկի արքետիպը սնվում է այն վախերով, որոնք կապված են գոյության պահպանման և ապոհովության պահանջի հետ։ Իզուր չէ, որ այս արքետիպով առաջնորդվողները մարդիկ են, ովքեր ունեցել են դժվար մանկություն՝ ֆիզիկական և հուզական կյանքի վայրիվերումներով, գոյության պահպանության սպառնալիքներով։ Այսպիսի մանկությունը, ինչպես հայտնի է, մարդու մոտ ձևավորում է խորքային պատկերացումներ ու համոզմունքներ այն մասին, որ այս աշխարհն ապահով տեղ չէ, իսկ կյանքն անհուսալի է։ Պոռնիկի արքետիպը ծաղկում և հզորանում է, երբ մարդը սկսում է վախենալ ապագայի համար, մտածելով, որ չի կարող ապրուստի բավարար միջոցներ վաստակել։ Ու ահա, որպեսզի իրեն ազատի անապահովության կեղեքող զգացումից ու պաշտպանված զգա, հուսահատության ամենավերջին պահերին նա տեղ է տալիս հետևյալ մտքին՝ ի վերջո կզոհեմ այն արժեքները, եթե այլ ելք չունենամ։

Ահա թե ինչն է վաճառքի հանվում այդ րոպեներին մեր ներսում՝

  • Նվիրական երազանքը՝ հանուն բարեկեցիկ կյանքի։
  • Սեփական արժեքներն ու սկզբունքները՝ հանուն հանրային հավանության,
  • Կամքը՝ հանուն փողի չսիրած գործն անելով։
  • Ինքնատիպությունը՝ հանուն հանրային ճանաչման և հայտնի դառնալու։
  • Կյանքը՝ հանուն հուզական/սոցիալական/ֆինանսական ապահովության, երբ պետք է հանդուրժել թունավոր կամ չարաշահող հարաբերությունները, որոնցում գտնվում եմ։
  • Անկեղծությունը՝ հանուն այն մարդկանց սիրաշահելու, ումից ապագայում ակնկալիքներ կան։
  • Ճշմարտախոսությունը՝ հանուն անձնական շահերի պաշտպանության։
  • Ինտելեկտը, զգացմունքները, սիրտը, հոգին, ընկերությունը, ստեղծագործականությունը՝ հանուն անձնական ապահովության։

Ինչպես տեսնում եք պոռնիկը մեր ներսում շատ կերպերով է հանդես գալիս։ Եթե փորձենք դուրս բերել պոռնկության բանաձևը, ապա այն կունենա այսպիսի տեսք՝ ես քեզ կտամ այն ամենը, ինչ ուզում ես, անգամ իմ հավատը, ինքնահարգանքը, ինքնաբավությունս, այնքան ժամանակ, քանի դեռ ինձ հետ կվերադարձնես իմ ուզածը՝ ֆինանսական կամ անձնական օգուտի տեսքով։ Այսպիսով Պոռնիկի արքետիպը զոհասեղանին կարող է դնել շատ բաներ, միայն թե ի վերջո ձեռք բերի ապահովության և անվտանգության բաղձալի զգացումը։ Նա չունի սրբություն, վաճառքի ենթակա է ամեն բան, ամեն բան անխտիր։ Ամեն ինչ իր գինն ունի և կարող է վաճառվել, գրավի տակ դրվել։

Սակայն, ինչքան էլ առաջին հայացքից Պոռնիկի արքետիպը բացասական կարող է թվալ, այնուհանդերձ, այն միանգամայն չեզոք ուժ է և խնդիր է դառնում միայն այն դեպքերում, երբ չենք գիտակցում դրա ակտիվ մասնակցությունը մեր կյանքում։ Ներքին պոռնիկն անգամ դրական դեր կարող է խաղալ, երբ ահազանգում է, որ պատրաստվում ենք ծախել մեզ կամ մեր ինչ-որ մի մասը՝ հանուն ինչ-որ նեղ անձնական շահի, այս իմաստով Պոռնիկի արքետիպը հավատքի յուրօրինակ դռնապանի դեր է կատարում, քանի որ նրա կողմից հնչեցրած ահազանգը նշանակում է, որ թերանում ենք հավատքի մեջ։

Պոռնկի արքետիպից պիտի սովորենք մի կարևոր դաս՝ վստահության դասը։ Վստահել նշանակում է հավատալ, որ մենք ունենք բարօրություն և հարստություն ապրելու ներքին կարողություն ու անսպառ զորություն։ Երբ կասկածում ենք մեր այդ կարողությանը ու սկսում փնտրել վստահության արտաքին երաշխիքներ ու աղբյուրներ, խարխլում և ոտնահարում ենք մեր այդ ներքին կարողությունը, ու որպես հետևանք հաջորդում է ներքին Պոռնիկի կոմպուլսիվ վարքը։

Պոռնիկին չեզոքացնելու միակ ճանապարհը ինքներս մեզ վստահություն շնորհելն է։ Որպես ինքնա-վստահության գրավական, պետք է ընդունենք, որ իրականում մենք կանք ավելին, քան մեզ թվում է, քանի որ մեր մասին ունեցած մեր պատկերացումների հիմքում ընկած են մեր անձի հնարավորությունները, որոնք միշտ սահմանափակ են։ Մենք ավելին ենք, քան մեր պաշտոնը, ձեռք բերած տիտղոսները, աշխատանքը, մարմինը, մտքերը, զգացմունքերը։ Սակայն շատ դժվար է, գրեթե անհնար, հավատալ նրան, որ մենք իրականում նա չենք, ով գիտենք, որ Ենք։ Շատ վաղ մանկությունից մեզ սովորեցրել են հավատալ, որ ես նա եմ, ով կամ առերևույթ, բայց չի կարող երբեք անցողիկը բերել բարեկեցություն և անվտանգության զգացում, եթե անձը փոփոխական ու հեղհեղուկ կառույց է, եթե մարմինը ծերանում է, աշխատանքը ժամանակավոր է, եթե մտքերը անվերահսկելի են, ինչպե՞ս ուրեմն կարող են դրանք ոգեշնչել մեր հավատը։

Որպեսզի ներքին Պոռնիկից դասեր քաղենք, նախ պետք է վերահաստատենք կապը մեր այն հատվածի հետ, որը երբեք չի փոփոխվում, ու այդ հատվածը Գիտակցությունն է՝ անսահման, համատարած, իմաստուն և սիրող տիեզերական գիտակցությունը կամ Աստված, ումից սկսում է ամեն ինչ, ում դիմում ենք հուսահատության վերջին պահերին։

Ու պետք է հիշել, որ Պոռնիկի արքետիպը մեր անձի մի մասն է միայն, ուրեմն ոչ թե ձուլվենք և նույնանանք, այլ օբյեկտիվորեն դիտարկենք այն։ Պոռնիկը մեր թշնամին չէ, ոչ էլ պետք է ամաչենք նրանից, այն նորմալ պաշտպանական մեխանիզմ է, որն առկա է բոլորիս ներսում տարբեր աստիճանի դրսևորմամբ, պետք է չէ բուժել այն, կամ այնպես անել, որ անհետանա, պարզապես պետք է գիտակցել դրա գոյությունը, և ընդունել նրան, ինչպիսին որ կա, սակայն առանց թույլատրելու, որ նա մեր փոխարեն որոշումներ կայացնի ու թելադրի, թե ինչ ենք անելու, առանց որևէ փոխզիջման գնալու։

Պոռնիկի արքետիպից դասեր քաղելու համար ամուր պետք է կանգնած մնալ այն հավատքի վրա, որ Գիտակցությունը կամ Աստված, ինչպես կուզեք անվանեք այն, միշտ ու հավիտյան մեր հետ է, որպեսզի օգնի մեզ, որովհետև այն իմ ներսում է, որովհետև Այն Ես եմ։

Մեկնաբանությունները ողջունելի են։

Օգտագործված գրականություն՝

  1. Caroline Myss, Sacred Contracts, 2003
  2. C.G.Jung, The Archetypes and the Collective Unconscious, 1981

Փակել


Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

[wcp-carousel id=»4735″]