ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


«Լևի գնալը»

«Լևի գնալ» արտահայտությունը առօրյա խոսակցականում գլխավորապես վերաբերում է այն տղամարդկանց, ովքեր ցանկանում են պահպանել իրենց ընտանիքը, բայց և մտնում են արտանուսնական կապերի մեջ։ Ի՞նչ է սա՝ անկշտությո՞ւն, չտեսությո՞ւն, մերժելու անկարողությո՞ւն, ընդունված մշակո՞ւյթ, որից չես կարող հրաժարվել…

Նախ նշենք, որ «լևի գնացող» տղամարդկանց մեջ կան այնպիսինները, որոնց կանայք, կարելի է ասել, «կատարյալ են», հետևաբար «դավաճանում են» նաև թագուհիներին։ Կինը չի կարող կանխել տղամարդու այդ քայլը. դա կնոջ վերահսկումից դուրս է։

Այնուհետև ֆիքսենք, որ մոնոգամ կամ պոլիգամ լինելը մարդու Ո ր ո շ ու մ է, այսինքն՝ տղամարդիկ որոշում են մոնոգամ լինել՝ մարմնա- և հոգեսեռական հավատարմություն պահպանել ամուսնության ընթացքում, կամ էլ գիտեն, որ գայթակղության դեպքում տրվելու են դրան, ու իզուր խոստումներ չեն տալիս։ Այս որոշումը հարաբերությունների ընթացքում կարող է փոփոխվել՝ մոնոգամը դառնա պոլիգամ և հակառակը։

Կան այնպիսի տղամարդիկ, որոնց մոտ սեռամարմնայինն անջատված է հոգեսեռայինից։ Նրանք գտնում են, որ հավատարմությունը հոգեպես է լինում, այսպիսով՝ նրանք հավատարիմ են մնում ընտանիքին ու կնոջը մինչև կյանքի վերջ տեր կանգնելու հանձնառությանը և պատահական կնոջ հետ սերմնաժայթքում ունենալը չեն համարում անհավատարմություն։

Կան նաև տղամարդիկ, ովքեր դա անում են սովորությունից դրդված, հաճույքին գերի ընկած կամ կախվածությունից ելնելով։ Նրանք գիտակցում են իրենց սովորությունը, հեշտասիրությունը, կախվածությունը, բայց չգիտեն՝ ինչպես կամ ուղղակի չեն ուզում ազատվել դրանից։

Մեր մոտեցումն այս հարցին, թե ինչու են տղամարդիկ «լևի գնում», հիմնվում է տարիների ընթացքում կատարած մեր ուսումնասիրությունների, պրակտիկայում հանդիպած հարյուրավոր դեպքերի մանրակրկիտ դիտարկումների, գիտական և գեղարվեստական գրականության, պատմական և մշակութային արժեքների, կրոնական պատկերացումների վերլուծության վրա։

Մեր դիտանկյունից՝ տղամարդկանց «լևի տանող» դրդապատճառը կապ ունի մարդու ինքնաճանաչողական հոգևոր պահանջմունքի հետ։ Այն տղամարդիկ, որ գնում են այդ քայլին, ներքին մղում են զգում դեպի նորը, անհայտը, անճանաչելին: Նրանք իմացական ծարավ են ապրում և այդ քայլին են գնում հոգևոր ծարավից։ Առաջին հայացքից սա արդարացնում է նրանց արարքը, սակայն դա այդպես չէ, որովհետև նրանք չեն գիտակցում արտամուսնական կապի գնով ձեռք բերված իմացության վնասը։

Հոգևոր ծարավ ապրող այս տղամարդիկ կարող չեն եղել գտնելու այս ծարավը բավարարող այլ աղբյուր։ Նրանք փնտրել են այն, բայց չեն գտել, փնտրել են ամենուր՝ ընկերության, ամուսնության, ծնող դառնալու մեջ, այնուհետև եկեղեցում, հոգևոր ուսմունքներում, հեղինակությունների, առաջնորդների ելույթներում, ստեղծագործ աշխատանքում, ճամփորդությունների մեջ…

Վերջապես, փնտրտուքների հետևից ընկած՝ ինչ-որ մի պահի, նրանք հանդիպել են կնոջ գայթակղությանը, որի մեջ եղել է իրենց փնտրածը գտնելու հույս։ Ու իսկապես, սեռական հարաբերությունն արգելված կնոջ հետ տվել է հանգստություն։ Նրանք հանգստացել են, որովհետև վերջապես գտել են այն, ինչ փնտրել են, գտել են իրենք իրենց՝ ցավոք ու ավաղ՝ արգելված ճանապարհով։

Սեռական հարաբերությունն արգելված կնոջ հետ նրանց տվել է ինքնաճանաչողական գիտելիք, իրենք իրենց այլ կողմերից ճանաչելու, իրենք իրենց գտնելու, մոռացածը վերհիշելու, կորցրածը հետ բերելու հնարավորություն։ Ձախ գնալով՝ նրանք զգացել են, որ իրենք այդքան էլ վատը չեն, որ իրենք կարող և ունակ են, որ պարտք չեն ոչ մեկի, մեղավոր չեն, ճանաչել են իրենց ագրեսիվ ու չար, բարի ու մեծահոգի կողմերը, հասկացել են, որ իրավունք ունեն ապրելու, ցանկանալու, զգացել են, որ իրենք կան, կենդանի են, այլ ոչ մեռած…

Այս բոլորը ինքնաճանաչողական փայլատակումներ են, որոնց մասին խոսում են մեր պրակտիկայում հանդիպած այդ տղամարդիկ։ Նման փայլատակումներն իհարկե սնուցող են, կենարար, ու դրանք ունեցողը հաճախ չի փոշմանում ու իրեն մեղավոր չի զգում իր կնոջ հանդեպ գործած սխալ քայլի համար, հակառակը՝ նա նշում է, որ դրանից հետո ավելի շատ է սիրում և ցանկանում իր կնոջը, երբեմն սկսում է ավելի շատ վաստակել, նոր գաղափարներով է հղանում, ռիսկեր վերցնում, այլ կերպ ասած՝ ավելի «տղամարդ» դառնում։

Սակայն այդ փայլատակումների խնդիրն այն է, որ դրանք ունեցողը ճաշակել է «արգելված պտուղ»… այդ ուժի աղբյուրին հասել է օրինազանց կերպով՝ խախտելով ամուսնական ուխտի դաշինքը։ Այդ տղամարդիկ պետք է հասկանան, որ ձախ ուղով իմացական ճանաչողությունը կիսատ է, հետևաբար՝ ոչ լիարժեք, և բացի այդ՝ շատ հավանական է գերի ընկնել։ Կարելի է այդ իմացությանը լիարժեք հասնել ազատության մեջ՝ իրենց կնոջ միջոցով, իսկ եթե իրենց կինը ինչ-որ պատճառով «անհասանելի է», օրինակ՝ հիվանդացել է կամ երկարատև գործուղման մեջ է, ապա նրանք դա պետք է փնտրեն իրենց ներսում։

Այո, իրենց իսկ ներսում, ու այս տղամարդկանց խնդիրն էլ շատ հաճախ հենց նրանում է, որ իրենք միշտ դա փնտրել են դրսում։ Ու իհարկե, ինչ-որ պահից սկսած՝ նրանք ճշմարիտ կերպով զգացել են, որ իրենց փնտրածը կնոջ մեջ է հնարավոր գտնել, սակայն չարաչար սխալվել ու խորը փոսի մեջ են ընկել, երբ, ունենալով կին, ում մեջ դա չեն գտել, արտաքին կին են ման եկել։

Իրականում ցանկացած կին կարող է ժամանակավորապես փակ լինել, ու հենց տղամարդու խնդիրն է՝ բացել իր կնոջը։ Սակայն դա կարող է անել միայն այն տղամարդը, ով իր մեջ առերեսվել է դատարկության հետ, որ նշանակում է կապ հաստատել ներսի Կնոջ հետ, ով նաև մայր է։ Դա տղամարդու ներսի Սնուցող մայրն է՝ Alma mater-ը։ Կայացած տղամարդը սնուցվում է ճանաչողության այդ ներքին սրբազան աղբյուրից։

Կայացած է այն տղամարդը, որ նայում է անդունդին ու ընդունում դրա խորությունը, ոչ թե փակում աչքերը, վախենում կամ փախչում դրանից։ Այդպես են անում «ձախ գնացողները», ովքեր հեշտ ճանապարհն են բռնում։ Վերջում պարզապես ասեմ, որ երբեմն որոշ արտամուսնական կապեր կարող են իսկապես ավելի ամրացնել ընտանիքը, սակայն դա պետք է լինի բաց ու կնոջ հետ համաձայնեցված, սակայն այս մասին հաջորդ գրառումներից մեկում։

    Ձեզ կհետաքրքրեն նաև՝

    11 апреля, 2025

    Չբավարարող զույգային հարաբերություններում զույգերը հաճախ մտածում են բաժանվելու մասին՝ առանց հասկանալու, որ բաժանումը շատ հաճախ չի լուծում խնդիրները և չի բերում հոգեկան հանգստության։ Այստեղ չկա այն գիտակցումը, որ բաժանումը չի նշանակում հեռացում-ազատագրում, այլ ընդհակառակը՝ բաժանվելուց հետո դուք ստիպված եք նորից հանդիպել ու գործ ունենալ ձեր սեփական խնդիրների հետ, որոնք նախկինում արտացոլում էիք ձեր զուգընկերոջ վրա։Ընդունված է մտածել, որ մենք ամուսնանալուց միանում ենք, եւ իսկապես՝ արտաքնապես մենք տեսնում ենք երկու հոգի, ովքեր միանում եւ թվում է՝ մեկ են դառնում։ Սակայն ավելի խորաթափանց հայացք նետելով՝ կարելի է տեսնել, որ դա այդպես չէ։ Իրականում, երբ տղամարդն ամուսնանում է՝ իր կնոջ շնորհիվ նա վերջապես «բաժանվում է» եւ կարող է հանդես գալ մաքուր տղամարդու կերպարով, նմանապես նաեւ կինն է բաժանվում եւ մաքուր կին դառնալու հեռանկար ստանում։ Շարունակեք կարդալ։Հասկանալու համար, թե այդ ինչպես է ամուսնությունը բաժանում մարդուն, պետք է ընդամենը հիշել, որ մարդն ինքն իրենով ամբողջական էակ է, ով ընդգրկում է ամբողջն իր մեջ, նա մեկ ամբողջ է, 1 թիվը։ Սա նշանակում է, որ մարդու մեջ ներառված են եւ արականը, եւ իգականը։Մենք այստեղ չենք խոսում ֆիզիկական սեռի մասին։ Ըստ ֆիզիկական սեռային պատկանելիության՝ մարդիկ բաժանվում են արական եւ իգական սեռերի, մարդը ծնվում է արական կամ իգական սեռի ներկայացուցիչ։ Ֆիզիկական առումով՝ նա սեռապես պառակտված է։ Մենք այստեղ խոսում ենք մարդու կորիզային կառուցվածքի մասին, որպես հոգեւոր էակ։ Այս առումով մարդն ամբողջական է եւ նրա մեջ գործառում է անդրոգին սեռային էություն։Ամուսնանալիս՝ տղամարդը կարող է հետ զարգացնել իր ներքին իգական աշխարհին բնորոշ հատկանիշները, հետ կանգնել իր ամբողջական անդրոգին վիճակից ու գալ անդրոս-վիճակի, քանի որ նրա կողքին հայտնվում է կին, նա ունենում …

    11 апреля, 2025

    Ինչու է պետք, որ նորաստեղծ ընտանիքն առանձին ապրի։Քանի դեռ երիտասարդներն ապրում են ծնողների հետ մեկ հարկի տակ, գոյություն ունի մեկ՝ ընդլայնված ընտանիք, որ կարող է ունենալ միայն մեկ տանտեր ու տանտիրուհի։ Հարսն այդ տան տանտիրուհին չէ, այլ ընտանիք «բերած» աղջիկը, ում ինչքան էլ սիրեն, պատվեն, միեւնույնն է, ստանձնում է ընտանիքին կցվող, «որդեգրված» դստեր դերը։Նոր ընտանիքի կազմումը սկսվում է հայրական տնից բաժանումից, որով նոր տուն ու տեղ է դրվում։ Հայրական տնից դուրս եկած տղան, ինչքան էլ իր հոր տղան լինի, միեւնույնն է՝ տարբերվում է նրանից, քանի որ նոր սերունդ է ներկայացնում, իսկ սերունդը փոխված ժամանակի պահանջն է կրում։Երբ ընդլայնված ընտանիքի բոլոր անդամներն ապրում են մեկ հարկի տակ, երիտասարդներն իրենց անհատական զարգացման մեջ ոչ ներդաշնակ ընթացք են առնում եւ անգամ՝ աճման կանգ ապրում, քանի որ ծնողների հովանավորությամբ լուծված խնդիրները թուլացնում են աճման համար անհրաժեշտ դիմադրությունը։Հայրական տանը ու ծնողների ներկայությամբ երիտասարդներն ակամայից ստանձնում են «երեխայի» դերը։ Սա մի կողմից ունի դրական ազդեցություն, եթե այդ դերը գիտակցված ստանձնել՝ ուսումնասիրելու համար ներքին երեխայի վնասվածքները, մյուս կողմից սակայն՝ հուզական բարձր լարվածության պատճառով ոչ թե ներքին երեխայի դիտարկում, այլ ստացած վնասվածքների խորացում է գնում։Ծնողներն ունեն երեխաներին թրիգերելու (հուզական խախտում առաջացնելու) բարձր պոտենցիալ, որից երեխաների մոտ հայտնվում են ուժգին հույզեր։ Անկարող լինելով տարանջատվել այդ հույզերից ու վերաապրելով հաղթահարել դրանց ազդեցությունը՝ երեխան նույնականացվում է այդ հուզերին եւ դրանց շուրջ հյուսված կեղծ ինքնություն ամրապնդում։Հասուն, բայց դեռ երեխա մնացած մեծահասակը՝ արդեն ամուսնացած, շարունակում է իրեն երեխայի պես պահել՝ առանց գիտակցելու իր այդ պահվածքը։ Տղան կարող է նմանակվել հորը, մնալ մոր հետ պորտալարով սնուցվող «արգանդային» հարաբերություններում ու անգիտակացաբար իր կնոջ վրա արտապատկերել …

    6 января, 2019

    Պոռնիկ բառը սովորաբար ասոցացվում է մարմնավաճառության հետ, պոռնիկ է համարվում նա, ով սեռական բնույթի ծառայություններ է մատուցում որոշակի գումարի դիմաց, այլ կերպ ասած՝ վաճառում է իր մարմինը։ Բայց պետք է իմանալ, որ վաճառել կարելի է ոչ միայն մարմինը, այլ նաև այդ մարմնում բնակվողին կամ նրա մասերից որևէ մի բան։Այս գրառման մեջ պոռնիկ բառի տակ ես նկատի չունեմ փողի դիմաց մարմինը վաճառող մեկին, այլ հասկանում եմ լրիվ ուրիշ բովանդակություն։ Խոսքը գնում է ավելի շուտ արքետիպի մասին, մեր ներսում ապրող միտման, կաղապարի, ունիվերսալ սիմվոլի, որը ժառանգվում է սերնդեսերունդ՝ իբրև վարքային մոդել և ազդում կյանքի ընթացքի վրա՝ թողնելով տարբեր հետևանքներ։Բոլոր մարդիկ իրենց ներսում ունեն Պոռնիկի արքետիպը՝ թե կանայք, թե տղամարդիկ՝ արտահայտման տարբեր աստիճաններով։ Պոռնիկի արքետիպը մեր կյանքում արտահայատվում է, երբ պատկերավոր ասած՝ մենք վաճառում ենք մեր որևէ մասը ինչ-որ օգուտի դիմաց, երբ գործում ենք «քյարից» դրդված:Ձեզ կարող է հետաքրքրել նաև... 

    19 июля, 2018

    Մեջբերում եմ մի հատված բժշկական գործունեությանս ընթացքում տեղի ունեցած մի զրույցից (կա զրուցակցի նախնական համաձայնությունը, դետալները փոփոխված են). «...Կան շատ բաներ, որոնք ուզում եմ իմանաք իմ մասին, ես պատասխան չեմ ակնկալում, ուղղակի ուզում եմ ասել ինչ եմ զգում: Զգում եմ, որ իմ մեջ ապրում է մի հրեշ ու ես չեմ կարողանում նրան սաստեմ, իրականում չեմ էլ փորձում... Ինձ թվում է դուք էլ եք հանձինս ինձ տեսնում մի փոքրիկ ու թույլ երեխայի, դա այդպես էլ կա, բայց կա նաև էն մութ կողմը, որից ես ամաչում եմ, բայց ինքը կա... Ես էնքան վատն եմ, վատը շատ պրիմիտիվ բառ է, ես կասեմ տականք ու ստոր եմ, որ ես շփվում են էն մարդկանց հետ, ես հաց եմ ուտում էն մարդկանց տանը, որոնց, որ իմ իմ մտքում բազմիցս վատ խոսքեր եմ ասել… ու ես արդեն չգիտեմ էլ՝ արդյո՞ք ինձ վատ եմ զգում այդ կեղտոտ խոսքերի համար, թե ոչ այդքան, քանզի այդ ամենը դարձել է շատ սովորական ինձ համար: Եղել են պահեր, որ իմ զզվանքը մամայիս հանդեպ էնքան ուժեղ է եղել, որ ես զզվել եմ էն մտքից, որ ես իր ներսում եմ սաղմնավորվել... Այս տողերը գրում եմ շատ հանգիստ, քանզի հիմա չեմ զգում այն, ինչ գրում եմ, ուղղակի շարադրում եմ երբևէ զգացածս ինչ-որ բաներ...»: Իհարկե մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում մարդն իր մեջ այնպիսի որակներ ու կողմեր կարող է տեսնել, որոնք ընդունելը ծայրաստիճան շփոթեցնող է և անգամ կարող է խելագարության հանգեցնել: Այս առումով կցանկանայի մեջբերում անել Կարլ Յունգի՝ մարդու հոգեբանության ոլորտում խորքային ուսումնասիրություններ կատարած այս հեղինակի «Անգիտակցականի հոգեբանությունը» աշխատությունից. Ձեզ կարող է հետաքրքրել նաև...

    2 июля, 2018

    Կնոջս հետ շփումը ուժասպառ է անում ինձ, երբ տանն եմ՝ նրա հետ, հոգնածություն եմ զգում, դրա համար էլ գերադասում եմ ինչքան հնարավոր է նրա կողքին չգտնվել, ուշ եմ վերադառնում աշխատանքից, տարբեր առիթներ եմ փնտրում տնից բացակայելու համար: Ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ նա անընդհատ փորձում է ներխուժել իմ կյանքի այնպիսի ոլորտներ, որոնք խիստ անձնական եմ համարում, ինձ վերահսկելու և չարաշահելու նրա փորձերը ճնշում են ինձ, անզորությունից չգիտեմ ինչ անել, կարծես ցանցում բռնված անօգնական թիթեռ լինեմ: Հարցս հետևյալն է՝ ինչպես պաշտպանեմ անձնական տարածքիս սահմանները՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ամուսնական հարաբերությունները: /Ա., 35 տարեկան/ Շնորհակալություն այս կարևոր հարցի համար: Նախ նշեմ, որ այս խնդիրը բավական լայն տարածում ունի և անհանգստացնում է շատերին, թեև կան մարդիկ, ովքեր անգամ չեն էլ գիտակցում, որ սա խնդիր է: Ընդհանրապես սահմանն իր ներսում փակելու միտում ունի, որով սահմանափակվածը դառնում է աշխարհին ներկայանալի առանձին միավոր: Երբ ասում ենք անձնական տարածք, հասկանում ենք ֆիզիկական, մտային և հուզական սահմանագծերով եզրափակված այն տիրույթը, որով մենք ներկայանում ենք աշխարհին որպես առանձին անհատ և կերպար: Բոլոր առողջ հարաբերություններում, անկախ թե դա ինչ բնույթ է կրում՝ ինտիմ ամուսնական, ընկերական, թե գործնական, հարաբերվող կողմերից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անձնական տիրույթի սահմաններ ունենալու և դրանք պաշտպանելու կարևորությունը: Սա անհրաժեշտություն է, քանի որ այդ սահմանները հստակորեն զատում են մեր ինքնությունն այլ մարդկանց ինքնությունից, օգնում զանազանել սեփական կարիքները այլոց կարիքներից, տարբերակել սեփական ցանկություններն ուրիշ մարդկանց ցանկություններից: Այս սահմանները պաշտպանում են մեզ ուրիշ անձանց կողմից օգտագործված, չարաշահված լինելուց, մանիպուլյացիայի ենթարկվելուց: Ձեզ կարող է հետաքրքրել նաև...

    26 июня, 2018

    .       Մարդու մեջ, անկախ նրա սեռային պատկանելությունից և սեռադերային վարքից, որով նա տվյալ պահին հանդես է գալիս սոցիալ միջավայրում, գործում են երկու տեսակի սեռային սկզբունքներ, որոնք կյանքի տարբեր ժամանակահատվածներում կարող են հանդես գալ տարբեր համակցություններով: Դրանք արական և իգական սկզբունքներն են, որոնք անկախ իրենց արտահայտման աստիճանից, անհատի հոգեկան աշխարհում ոչ թե հակամարտում, այլ սերտորեն ներհյուսված և բնույթով փոխլրացնում են իրար: Ընդհանրապես՝ սեռ հասկացության տակ նկատի է առնվում մարմնի անատոմիական կառուցվածքը։ Հենց մարմինն է այն վերջնական ու ծանրակշիռ որոշիչ գործոնը, որով պայմանավորվում է անհատի սեռային պատկանելիությունը։ Արական և իգական սեռային սկզբունքների ներկայությունն այդ մարմնում հուշում է Նախամարդու անդրոգին բնույթի մասին։ Անդրոգին Նախամարդը չի ապրել սեռական կյանքով, քանի որ չի ունեցել սերնդաշարունակության խնդիր։ Մինչդեռ իրեն անդրոգին հավակնող տրանսգենդեր անձնավորությունը  մահկանացու է և իր մարմինը, որը ժամանակավոր է, դարձրել է սեռական հեշտասիրության և վավաշոտության կացարան, այդ անձնավորությունը ոչ մի կապ չունի նախամարդու անդրոգին բնույթի, երկսեռ ամբողջականության հետ, ընդհակառակը՝ նա այդ ամբողջության կոտորակման արգասիքն է, 1/1000000000․․․րդ-ականն այն Ամբողջի, ով դեռևս չէր ճաշակել Եդեմական խնձորը։ Եթե բնութագրենք արական սկզբունքը, ապա այն կարելի է բնորոշել հետևյալ բառերով՝ արական ուժը տաք է ու պինդ, նպատակաուղղված, առաջխաղացող, տրամաբանված, միտված դեպի դուրս: Արականն իր բնույթով նպատակ ունի ղեկավարել, կարգաբերել, հրամաններ արձակել, վերահսկել: Արական ուժը մարմնավորում են արևը, սարերը, կրակը: Մենք կարող ենք տեսնել այս ուժի ազդեցիկ ներկայությունն ամենուր, կարելի է նույնիսկ ասել, որ արականը մեր իրականության մեջ գերիշխող ուժ է, որի ապացույցն ակնհայտ է ամենապարզ դիտարկմամբ: Նայեցեք ձեր շուրջը՝ սեռական կյանքից մինչև կրոն, քաղաքականություն և պարզապես ամենօրյա մարդկային հարաբերություններ, գործում են տղամարդկանց կողմից սահմանված կանոններ ու …

    Թողնել մեկնաբանություն

    Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *