Դասընթացի անվանումը —  ԿՆՈՋ ՕՐԳԱԶՄ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ու՞մ համար է նախատեսված — Սեմինարը նախատեսված է այն զույգերի և անհատների համար, ովքեր հոգևոր կապի և սեռային հաղորդակցման նվազ փորձառության պատճառով կանգնած են զուգընկերոջ հետ առողջ, կայուն և ամուր հարաբերությունների կառուցման խնդրի առջև:

Դասընթացի բովանդակությունը —դասընթացը նվիրված է կնոջ մարմնի, ցանկության և ներքին վստահության վերագտմանը։ Այն ստեղծված է այն կանանց համար, ովքեր ցանկանում են ավելի խորը հասկանալ իրենց սեռականությունը՝ ոչ միայն ֆիզիոլոգիական, այլ նաև հուզական և հոգևոր մակարդակներում։

Դասընթացի ընթացքում մենք կխոսենք՝
💠 օրգազմի տեսակների և մարմնի հաճույքի քարտեզի մասին,
💠 սեռական անհավասարակշռության հոգեսոմատիկ պատճառների,
💠 զույգային սեռական ներդաշնակության, հոգևոր միավորման և շփման խորացման հնարավորությունների մասին։

Սա սովորական դասընթաց չէ։ Այն հիշեցում է, որ կնոջ մարմինը տաճար է, և հաճույքը՝ դրա ներսում զարթնող ուժ։

Դասընթացի նպատակը —

  • Օգնել կնոջը ճանաչել իր մարմինը՝ որպես հաճույքի, վստահության և ներքին ուժի աղբյուր։

  • Բացել օրգազմիկ պոտենցիալը՝ հասկանալով սեռականության հուզական, էներգետիկ և հոգևոր շերտերը։

  • Ստեղծել տարածք զույգային ներդաշնակ սեռական շփման, փոխվստահության և փոխընդունման խորացման համար։

Դասընթացը կվարի բժիշկ-սեքսոլոգ Նարինէ Ներսիսյանը

Դասընթացի տևողությունը — 3 ժամ

Գրանցման կարգը — Խնդրում ենք ձեր մասնակցությունն ամրագրելու համար զանգահարել (099) 53 28 23 հեռախոսահարով, կամ գրել հաղորդագրություն narine.nersisyan@sexology.am էլ. հասցեին:

Վերադարձ