Պետք է խոստովանեմ, որ այս գրառման պատճառը եղել է պատգամավոր, տիկին Մարգարիտ Եսայանի կողմից 2009-ին գրված «Սեքս» պատմվածքը։ Այն նվիրված է մարդկության ամենագլոբալ երկու ֆենոմեններին` սեքսին և քրտինքին: Պատմվածքը գրված է շատ անմիջականորեն, անկեղծորեն ու համարձակ և նույնիսկ գլուխգործոց կարելի է համարել։Հայտնի է հոտի ծայրահեղ կարևոր նշանակությունը մարդու սեռականության դրսևորումներում։ Ինչպես ապացուցում են գիտական փաստերը, հենց հոտերի միջոցով է բնության մեջ արական առանձնյակը գտնում իգական առանձնյակին, որն իր բեղմնավորման շրջանում արձակում է սեռական բնազդն ակտիվացնող հատուկ բուրմունքով հեղուկներ։ Այս հոտերը հայտնի են ֆերոմոններ անվան տակ, իսկ ֆերոմոնների ընկալման օրգանը, որը տեղակայված է քթի միջնապատում՝ անմիջականորեն կապված է գլխուղեղի այն հատվածի հետ, որը պատասխանատու է սեռական վարքի կառավարման համար։Տղամարդու քրտնքի հոտը բազմիցս մատնանշվում է կանանց կողմից իբրև իրենց սեքսուալության վրա դրամատիկ ազդեցություն թողնող գործոն։ Զզվանքի զգացումը տղամարդու քրտնահոտից դառնում է շատ կանանց սեքսուալ արձագանքման ռեակցիայի արգելակման պատճառ։ Մյուս կողմից՝ տղամարդու քրտնահոտը կարող է դառնալ այդ տղամարդուն կամ կնոջը բնազդային ամուր կապով միավորման ամուր գրավական։ Սրանք անհերքելի փաստեր են։