
Անվանումը — ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՔՍՈԼՈԳԻԱ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ու՞մ համար է նախատեսված — Այս դասընթացը նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների և այն մասնագետների համար, ովքեր գործ ունեն մարդու սեռականության հետ և կրում են սեռականին վերաբերող խնդիրներին լուծում տալու պատասխանատվություն։
Բովանդակությունը—Դասընթացը ներկայացնում է սեռականության մարմնային, հուզական և հոգևոր բաղադրիչների կառուցվածքն ու փոխազդեցությունը՝ սեռական ինքնարտահայտման գործընթացում։ Կքննարկվեն նաև զույգային հարաբերություններում սեռականության դերը և նշանակությունը՝ սեռական կյանքի հոգեսոմատիկ մոդելի շրջանակում։
Դասընթացը նպատակ ունի`
- Հոգեբաններին տրամադրել սեռականության վերաբերյալ գիտական, մշակութաբանական և կլինիկական հիմնավոր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են սեռական խնդիրներով դիմող հաճախորդների հետ գրագետ և նուրբ աշխատանք կատարելու համար։
- Զարգացնել մասնագիտական հմտություններ սեռական թեմաների շուրջ բաց և անվտանգ հաղորդակցության համար, ներառյալ՝ զրույցի վարում, սեռականության գնահատում, զույգերի հետ աշխատանք և սեռական խանգարումների նախնական ճանաչում ու ուղղորդում։
- Օգնել մասնագետներին վերանայել իրենց անհատական վերաբերմունքը սեռականության նկատմամբ, գիտակցել հնարավոր կանխակալությունները և ուժեղացնել սեփական սահմանների պահպանումը՝ այս ոլորտում առողջ ու էթիկական պրակտիկայի համար
Դասընթացի ավարտին մասնակիցները`
-
- Կունենան համակարգված պատկերացում մարդու սեռականության կենսաբանական, հոգեբանական և սոցիալ-մշակութային հիմքերի մասին, կճանաչեն սեռական զարգացման փուլերն ու սեռական ինքնության ձևավորման գործընթացը։
-
- Կկարողանան տարբերակել և հասկանալ սեռական բնույթի հիմնական դժվարություններն ու խանգարումները, և առաջին մակարդակում վստահորեն արձագանքել հաճախորդի սեռական բողոքներին՝ անհրաժեշտության դեպքում ճիշտ ուղղորդելով։
-
-
Կզարգացնեն սեռական թեմաներով աշխատանքում մասնագիտական ներկայություն և հաղորդակցման հմտություններ, ներառյալ՝ վստահության ստեղծում, սահմանների պահպանում և էթիկական կողմնորոշում։
-
Դասընթացը վարում է բժիշկ-սեքսոլոգ Նարինէ Ներսիսյանը՝ օգնող թիմի հետ համատեղ։
Դասընթացի ժամանակացույցը՝ — ըստ գրանցման և խմբի հավաքագրման՝ շուրջ տարի։
Գրանցման կարգը — Մասնակցությունն ամրագրելու և մանրամասներին ծանոթանալու համար զանգել (099) 53 28 23 հեռախոսահամարով, կամ գրել հաղորդագրություն narine.nersisyan@sexology.am էլ. հասցեին: Տեղերը սահմանափակ են: