ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Սեքսոլոգիա

26 июня, 2018

Մարդու մեջ, անկախ նրա սեռային պատկանելությունից և սեռադերային վարքից, որով նա տվյալ պահին հանդես է գալիս սոցիալ միջավայրում, գործում են երկու տեսակի սեռային սկզբունքներ, որոնք կյանքի տարբեր ժամանակահատվածներում կարող են հանդես գալ տարբեր համակցություններով: Դրանք արական և իգական սկզբունքներն են, որոնք անկախ իրենց արտահայտման աստիճանից, անհատի հոգեկան աշխարհում ոչ թե հակամարտում, այլ սերտորեն ներհյուսված և բնույթով փոխլրացնում են իրար: Ընդհանրապես՝ սեռ հասկացության տակ նկատի է առնվում մարմնի անատոմիական կառուցվածքը։ Հենց մարմինն է այն վերջնական ու ծանրակշիռ որոշիչ գործոնը, որով պայմանավորվում է անհատի սեռային պատկանելիությունը։ Արական և իգական սեռային սկզբունքների ներկայությունն այդ մարմնում հուշում է Նախամարդու անդրոգին բնույթի մասին։ Անդրոգին Նախամարդը չի ապրել սեռական կյանքով, քանի որ չի ունեցել սերնդաշարունակության խնդիր։ Մինչդեռ իրեն անդրոգին հավակնող տրանսգենդեր անձնավորությունը  մահկանացու է և իր մարմինը, որը ժամանակավոր է, դարձրել է սեռական հեշտասիրության և վավաշոտության կացարան, այդ անձնավորությունը ոչ մի կապ չունի նախամարդու անդրոգին բնույթի, երկսեռ ամբողջականության հետ, ընդհակառակը՝ նա այդ ամբողջության կոտորակման արգասիքն է, 1/1000000000․․․րդ-ականն այն Ամբողջի, ով դեռևս չէր ճաշակել Եդեմական խնձորը։Եթե բնութագրենք արական սկզբունքը, ապա այն կարելի է բնորոշել հետևյալ բառերով՝ արական ուժը տաք է ու պինդ, նպատակաուղղված, առաջխաղացող, տրամաբանված, միտված դեպի դուրս: Արականն իր բնույթով նպատակ ունի ղեկավարել, կարգաբերել, հրամաններ արձակել, վերահսկել: Արական ուժը մարմնավորում են արևը, սարերը, կրակը: Մենք կարող ենք տեսնել այս ուժի ազդեցիկ ներկայությունն ամենուր, կարելի է նույնիսկ ասել, որ արականը մեր իրականության մեջ գերիշխող ուժ է, որի ապացույցն ակնհայտ է ամենապարզ դիտարկմամբ: Նայեցեք ձեր շուրջը՝ սեռական կյանքից մինչև կրոն, քաղաքականություն և պարզապես ամենօրյա մարդկային հարաբերություններ, գործում են տղամարդկանց կողմից սահմանված կանոններ ու կարգաբերման մեխանիզմներ: Ինչպես երգում է …

22 августа, 2013

Մարդը սոցիալական էակ է և միակ կենդանի արարածը, ով նաև արարիչ է: Ապրելով իր իսկ արարած մշակույթում, ի տարբերություն մնացած բոլոր կենդանի էակների, որոնք ապրում են բնության մեջ և առաջնորդվում բնության օրենքներով, մարդը մշտապես ենթարկվում է մշակույթի ազդեցությանը, որը սնում և ուղղորդում է նրան: Սեռերի փոխհարաբերությունը և դրա կարգավորման տարաբնույթ հարցերը մեր մշակույթում վաղուց են արտահայտվել դիցաբանության, բանահյուսության, կրոնի, արվեստի, բարոյագիտության, քաղաքական ուսմունքերի մեջ: Մարդկային լեզուն մեծ դեր է խաղացել այդ մշակույթի ձևավորման վրա և միշտ հայերի լեզվամտածողության մեջ սեռերին վերաբերող հարցերում հնչեցվել է երկու բառ՝ սեռ և սեր:Հայոց վիպերգության մեջ ՛՛Առյուծը առյուծ է, էգ լինի, թե որձ՛՛ խոսքը շատ խորը իմաստ ունի (այսպես է խրատում Քեռի Թորոսը Սասունցի Դավթին, երբ վերջինս փոքր-ինչ կարկամում է հարսնացուի՝ Խանդութի վստահ կեցվածքից:) Կին-տղամարդ փոխհարաբերությունների կարգավորվան մասին սա մի ամբողջ փիլիսոփայություն է ու սեռային ներդաշնակության ապահովման գրավական: Մեր մշակույթի ընթացքում մենք ստիպված չենք եղել սեռային խտրականության ջատագով լինել, որովհետև մարդու արժանապատվությունը մեր մշակույթում միշտ վեհ ու բարձրագույն դիրքում է եղել, իբրև ամենահին քրիստոնյա ազգ: Հայաստանում սեռերի միջև հարաբերությունները կարգավորվել են մարդկային արժեքներով, կին-տղամարդ հարաբերությունները բխել են նախ և առաջ մարդ լինելու չափանիշից, որն ամենաբարձրագույն կարգավորիչն է եղել: Մարդ լինել, ահա թե որն է կին-տղամարդ հարաբերության ներդաշնակության գրավականը: ՈՒ կարիք չի լինի սեռը արհեստականորեն տարանջատել կենսաբանականի և հանրային-մշակութայինի (գենդեր կամ ջենդեր): Արժանապատվություն ունեցող կինը տղամարդու գենդեր ունենալու նշան չէ, ինչպես և՝ արժանապատվությունից զուրկ տղամարդը՝ կանացի գենդերի հավաստիք։