Անվանումը — ՍՐԲԱԶԱՆ ԿԱՆԱՑԻ ԷՈՒԹՅԱՆ ԱՐԹՆԱՑՈՒՄ

Ու՞մ համար է նախատեսված —Նախատեսված է բոլոր այն կանանց համար, ովքեր զգում են հոգնածություն արտաքին դերերից։ Նրանց համար, ովքեր ցանկանում են վերամիավորվել իրենց մարմնի, լռության և բնության հետ, ում մեջ արթնացել է քրմուհին՝ որպես սրբազան կանացի էությունը մարմնավորող արքետիպ։

Բովանդակությունը—Այս 3-օրյա ռիթրիթը նախատեսված է կանանց համար, ովքեր ցանկանում են դադար տալ առօրյա արագությունից, իջնել իրենց ներաշխարհ, վերագտնել լռությունն ու մարմնի սրբազան ներկայությունը։ Մասնակիցը կանցնի երեք խորքային փուլով՝
Իջեցում՝ դերերից հրաժարում և ինքնության մաքրում,
Լռություն՝ հանգստություն, լսողություն և բնության հետ ներքին զրույց,
Վերադարձ՝ հոգևոր հիշողության կանչ և վերածնունդ ներսից դեպի դուրս։

Սա սովորական հանգիստ չէ, այլ՝ ներկայության ծես։ Միակ պայմանը՝ լռության ու հոգու կանչի պատրաստակամությունն է։

Ռիթրիթը նպատակ ունի`

    • Լքել հոգնեցրած դերերն ու վերադառնալ սեփական էության լռությանն ու աղբյուրին։

    • Վերամիավորվել մարմնի, բնության և հոգևոր ինքնության հետ՝ որպես սրբազան ճանապարհի հիշեցում։

    • Ստեղծել ներքին տարածք նոր սկիզբի, նոր տեսլականի և կանացի ուժի ձևավորման համար։

    Ռիթրիթի ավարտին մասնակիցները`

        • Կզգան խորը ներքին հանգստություն, մարմնի և հոգու մեղմ վերամիավորում։

        • Կվերադառնան առօրյա՝ ներսում ունենալով պարզություն, լռության ուժ և ինքնության նոր շերտի զգացողություն։

        • Իրենց հետ կտանեն խորհրդանշական հիշեցում, որպես քրմուհու հետագա ուղու սերմ։

      Ռիթրիթը վարում է բժիշկ-սեքսոլոգ Նարինէ Ներսիսյանը՝ օգնող թիմի հետ համատեղ։

      Ռիթրիթի ժամանակացույցը՝ — մայիս և հունիս ամիսներ։

      Գրանցման կարգը — Մասնակցությունն ամրագրելու և մանրամասներին ծանոթանալու համար զանգել (099) 53 28 23 հեռախոսահամարով, կամ գրել հաղորդագրություն narine.nersisyan@sexology.am էլ. հասցեին: Տեղերը սահմանափակ են:

      Վերադարձ