ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


սեռական կապ

14 Հունվարի, 2018

Հաճախ սեռական անհամատեղելիությունը հետևանք է զուգընկերների միջև հոգևոր կապի բացակայության։ Իսկ ի՞նչ ասել է՝ հոգևոր։ Այս բառն ամեն մարդ մի ձևով կարող է հասկանալ և հատկապես, դրա տակ շատ հաճախ հասկացվում է անձնավորության կրոնական դավանանքը և աստվածայինի մասին նրա պատկերացումները։ Սակայն հոգևորը կրոնական հավատալիքներից ու պատկերացումներից վեր, ավելի խորքային ու սերտ կապ է, երբ մարդու հանդեպ ունես մերձավորության զգացում, ընկալում ես նրան իբրև քո հարազատը՝ անկախ նրա պատկերացումներից ու հավատալիքներից, այդ թվում՝ կրոնական։ Հոգևոր կապն ավելին է, քան` միջանձնային կապը, ինչքան էլ վերջինս ամուր թվա։ Հոգևոր կապով իրար միացած երկու մարդ գտնվում են այնպիսի տարածաչափական համակարգում, որը չի ենթարկվում անձի հոգեբանության օրինաչափություններին, չի թաթախվում միջանձնային շահերի և առևտրի ջրերում։ Հոգևոր կապի մեջ գտնվող ամուսնական զույգերին բնորոշ են հետևյալ հատկանիշները`Հոգևոր կապ ստեղծել չի նշանակում զուգընկերոջդ դարձնել այնպիսին ինչպիսին դու ես, ստիպել, որ նա հավատա ինչին դու ես հավատում, սիրի այն, ինչ դու ես սիրում, այլ կերպ ասած՝ տարբերությունների վերացում։ Այսպես անելով՝ զույգերն ավելի են հեռանում իրարից, քանի որ դադարում են միմյանց ձգել կամ տեղի է ունենում նույնականացում, որը նշանակում է զուգընկերներից մեկի անհատականության լրիվ վերացում՝ մյուսի ինքնության կրկնօրինակումով, մինչդեռ հոգևոր կապով իրար միացած զույգերը ձգտում են մեկը մյուսի անհատականության կայացմանը։Պետք է ասել, որ առողջ հարաբերություններին բնորոշ են մտերմության աստիճանի տատանումները, երբ ինչ-որ շրջան զույգն ապրում է մերձեցման ավելի խորը աստիճան, ավելի ուժեղ սեքսուալ ձգողություն, ժամանակը համատեղ անցկացնելու ավելի արտահայտված պահանջ, որին հաջորդում է մեկուսացման և իրարից հեռու գտնվելու շրջանը՝ սեռական առտնին կյանքով։ Այս տատանումը շատ բնական է, քանի որ մարդիկ դինամիկ, այսինքն՝ կայացող էակներ են և գտնվում են աճման անընդհատ ընթացքի …