ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


անհատականությու

6 Հունվարի, 2019

Պոռնիկ բառը սովորաբար ասոցացվում է մարմնավաճառության հետ, պոռնիկ է համարվում նա, ով սեռական բնույթի ծառայություններ է մատուցում որոշակի գումարի դիմաց, այլ կերպ ասած՝ վաճառում է իր մարմինը։ Բայց պետք է իմանալ, որ վաճառել կարելի է ոչ միայն մարմինը, այլ նաև այդ մարմնում բնակվողին կամ նրա մասերից որևէ մի բան։Այս գրառման մեջ պոռնիկ բառի տակ ես նկատի չունեմ փողի դիմաց մարմինը վաճառող մեկին, այլ հասկանում եմ լրիվ ուրիշ բովանդակություն։ Խոսքը գնում է ավելի շուտ արքետիպի մասին, մեր ներսում ապրող միտման, կաղապարի, ունիվերսալ սիմվոլի, որը ժառանգվում է սերնդեսերունդ՝ իբրև վարքային մոդել և ազդում կյանքի ընթացքի վրա՝ թողնելով տարբեր հետևանքներ։Բոլոր մարդիկ իրենց ներսում ունեն Պոռնիկի արքետիպը՝ թե կանայք, թե տղամարդիկ՝ արտահայտման տարբեր աստիճաններով։ Պոռնիկի արքետիպը մեր կյանքում արտահայատվում է, երբ պատկերավոր ասած՝ մենք վաճառում ենք մեր որևէ մասը ինչ-որ օգուտի դիմաց, երբ գործում ենք «քյարից» դրդված:

19 Հուլիսի, 2018

Մեջբերում եմ մի հատված բժշկական գործունեությանս ընթացքում տեղի ունեցած մի զրույցից (կա զրուցակցի նախնական համաձայնությունը, դետալները փոփոխված են).«...Կան շատ բաներ, որոնք ուզում եմ իմանաք իմ մասին, ես պատասխան չեմ ակնկալում, ուղղակի ուզում եմ ասել ինչ եմ զգում: Զգում եմ, որ իմ մեջ ապրում է մի հրեշ ու ես չեմ կարողանում նրան սաստեմ, իրականում չեմ էլ փորձում... Ինձ թվում է դուք էլ եք հանձինս ինձ տեսնում մի փոքրիկ ու թույլ երեխայի, դա այդպես էլ կա, բայց կա նաև էն մութ կողմը, որից ես ամաչում եմ, բայց ինքը կա... Ես էնքան վատն եմ, վատը շատ պրիմիտիվ բառ է, ես կասեմ տականք ու ստոր եմ, որ ես շփվում են էն մարդկանց հետ, ես հաց եմ ուտում էն մարդկանց տանը, որոնց, որ իմ իմ մտքում բազմիցս վատ խոսքեր եմ ասել… ու ես արդեն չգիտեմ էլ՝ արդյո՞ք ինձ վատ եմ զգում այդ կեղտոտ խոսքերի համար, թե ոչ այդքան, քանզի այդ ամենը դարձել է շատ սովորական ինձ համար: Եղել են պահեր, որ իմ զզվանքը մամայիս հանդեպ էնքան ուժեղ է եղել, որ ես զզվել եմ էն մտքից, որ ես իր ներսում եմ սաղմնավորվել... Այս տողերը գրում եմ շատ հանգիստ, քանզի հիմա չեմ զգում այն, ինչ գրում եմ, ուղղակի շարադրում եմ երբևէ զգացածս ինչ-որ բաներ...»:Իհարկե մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում մարդն իր մեջ այնպիսի որակներ ու կողմեր կարող է տեսնել, որոնք ընդունելը ծայրաստիճան շփոթեցնող է և անգամ կարող է խելագարության հանգեցնել: Այս առումով կցանկանայի մեջբերում անել Կարլ Յունգի՝ մարդու հոգեբանության ոլորտում խորքային ուսումնասիրություններ կատարած այս հեղինակի «Անգիտակցականի հոգեբանությունը» աշխատությունից.«Համակվում ես վախով, երբ մտածում ես, որ մարդն ունի նաև …

2 Հուլիսի, 2018

Կնոջս հետ շփումը ուժասպառ է անում ինձ, երբ տանն եմ՝ նրա հետ, հոգնածություն եմ զգում, դրա համար էլ գերադասում եմ ինչքան հնարավոր է նրա կողքին չգտնվել, ուշ եմ վերադառնում աշխատանքից, տարբեր առիթներ եմ փնտրում տնից բացակայելու համար: Ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ նա անընդհատ փորձում է ներխուժել իմ կյանքի այնպիսի ոլորտներ, որոնք խիստ անձնական եմ համարում, ինձ վերահսկելու և չարաշահելու նրա փորձերը ճնշում են ինձ, անզորությունից չգիտեմ ինչ անել, կարծես ցանցում բռնված անօգնական թիթեռ լինեմ: Հարցս հետևյալն է՝ ինչպես պաշտպանեմ անձնական տարածքիս սահմանները՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ամուսնական հարաբերությունները: /Ա., 35 տարեկան/Շնորհակալություն այս կարևոր հարցի համար: Նախ նշեմ, որ այս խնդիրը բավական լայն տարածում ունի և անհանգստացնում է շատերին, թեև կան մարդիկ, ովքեր անգամ չեն էլ գիտակցում, որ սա խնդիր է: Ընդհանրապես սահմանն իր ներսում փակելու միտում ունի, որով սահմանափակվածը դառնում է աշխարհին ներկայանալի առանձին միավոր: Երբ ասում ենք անձնական տարածք, հասկանում ենք ֆիզիկական, մտային և հուզական սահմանագծերով եզրափակված այն տիրույթը, որով մենք ներկայանում ենք աշխարհին որպես առանձին անհատ և կերպար:Բոլոր առողջ հարաբերություններում, անկախ թե դա ինչ բնույթ է կրում՝ ինտիմ ամուսնական, ընկերական, թե գործնական, հարաբերվող կողմերից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անձնական տիրույթի սահմաններ ունենալու և դրանք պաշտպանելու կարևորությունը: Սա անհրաժեշտություն է, քանի որ այդ սահմանները հստակորեն զատում են մեր ինքնությունն այլ մարդկանց ինքնությունից, օգնում զանազանել սեփական կարիքները այլոց կարիքներից, տարբերակել սեփական ցանկություններն ուրիշ մարդկանց ցանկություններից: Այս սահմանները պաշտպանում են մեզ ուրիշ անձանց կողմից օգտագործված, չարաշահված լինելուց, մանիպուլյացիայի ենթարկվելուց:Ինքնության սահմաններ ունեցող անձիք ինքնահարգալից են և գիտեն իրենց իսկական արժեքը: Նրանց ինքնազգացողությունը միշտ բարձր է, իսկ ամբողջականության զգացումը չի թույլատրում …

7 Հունիսի, 2018

Ամուսնական հարաբերություններում զույգային աններդաշնակության պատճառներից մեկը զուգընկերներից մեկի ներքին համոզումն է, իբր թե ինքն առանձնահատուկ է: Այս համոզումը շատ խորը արմատներ կարող է ունենալ, որոնք երբեմն ձգվում են մինչև վաղ մանկություն: Երբ երեխային ուժերից վեր կյանքի փորձառություն է պատահում, ինքնապաշտպանական դրդապատճառով երեխան կարող է թաքնվել առանձնահատուկ լինելու պատյանի մեջ: Պետք է նշել, որ առանձնահատուկ լինելու համոզումը շատ հաճախ գալիս է բարդույթներից, իսկ ցանկացած բարդույթ խոսում է այն մասին, որ տվյալ անձնավորությունն իրեն լիարժեք չի զգում և թաքցնում է մի թերություն, որից գտնվում է կախվածության մեջ: Տվյալ թերությունը անպայաման չէ որ արատ լինի օբյեկտիվ առումով, այլ շատ հաճախ թերություն է դիտարկվում անձնավորության սուբյեկտիվ ընկալման պատճառով: Օրինակ՝ իրեն գեր համարող ու այդ մտքից տանջվող կինը օբյեկտիվորեն կարող է գեր չլինել:Առանձնահատուկ լինելու մտքից մարդը ներթաքույց հաճույք է ստանում, ու սա այն թակարդն է, որի պատճառով նա, ինչքան էլ պարադոքսալ հնչի, չի ցանկանում ազատվել իր բարդույթից, քանի որ այդ դեպքում կկորցնի իր առանձնահատուկ լինելու հնարավորությունը ու կդառնա մյուսների պես սովորական, որից նա սարսափում է: Առանձնահատուկ լինելու համոզումը, որի հիմքում ընկած է բարդույթը, այլ ոչ թե իրական անհատական առանձնահատկությունները՝ արիությունը, աշխատասիրությունը, ազնվությունը, շնորհալիությունը և այլն, կարող է բերել ահռելի մեծ ողբերգությունների:Առանձնահատուկ լինելու անմիջական հետևանքը մեծամտությունն է՝ ուրիշներից ավելի բարձր լինելու, ուրիշներից ավելի շատ բան իմանալու, ի տարբերություն այլոց՝ ավելի հասուն կամ անձնային աճ ապրած և հոգևոր արթուն լինելու համոզմունքները: Ահա թե ինչու, այս մարդիկ ձգտում են «օգնել» ուրիշին, ամեն քայլափոխի խորհուրդ տալ, դասեր տալ, արհեստական հնարներով արթնացնել իբր քնած զուգընկերոջը, փրկել նրան:Փրկչի դեր ստանձնած զուգընկերն ուրիշին փրկելու, մեղքերից ազատելու պատասխանատվություն է վերցնում՝ հիմնված այն համոզման …

28 Հուլիսի, 2013

Ճամփորդության ժամանակ այդ հատվածը մենակով ես անցնում՝ ապավինելով սեփական ուժերիդ, վստահելով ինքդ քեզ ու քո մարմնին: Կյանքի իրական զգացողությունը կախված է այդ հատվածից ու թե ինչպես կհաղթահարես այն:Ես գնում էի մենակ, ինքս էի իմ աշխարհի հեղինակը և պատասխանատուն, գործում էին իմ օրենքները և կանոնները, որոնցով առաջնորդվում, բացվում ու ծավալվում էի այդ տարածքներում: Ազատության լիակատար վերապրում էր: Ու մի պահ թվաց, թե լքել եմ ընկերոջս, թողել եմ նրան հեռու հեռվում: Մտածեցի. մի՞թե օգտագործում եմ նրան: Մեղքի զգացումի ուժեղ հորձանուտը սկսեց հարվածել ու ներծծել հոգիս, հիասթափություն զգացի ինձնից, մտածում էի, որ այդ պահին ապրածս զգացողությունն ու հաճույքը անձնասեր են, որևէ կապ չունեն նրա հետ, իմն են բացառապես, բայց կար մի այլ զգացողություն ևս, որ հուշում էր, թե դա այդպես չէ, ուրիշ բան կա: Այդ մենակությունն անձնասեր առանձնության պես չէր, քանի որ հիմքում կար մերձավորիս հանդեպ տածած խորը վստահություն, առանց որի հնարավոր չէր էլ լինի հայտնվել այդտեղ, որտեղ կարող ես ազատ լինել ու չվախենալ, այդ մենակությունը շնորհիվ նրա սիրո էր, քանի որ գնում էի մի տեղ, որտեղից գալիս էի հույսով ու սիրով լցված: Մտածեցի, որ սիրելու համար պետք է թողնել միմյանց, միայն հեռանալով կարելի է իսկական սեր տալ, առանց այդ տարանջատումի չկա այդ սերն ու չկա հարաբերություն, կա ծանրություն, կցորդություն, միաձուլում, ու դու պասիվ կրկնող ես, վերադարձնում ես այն՝ ինչ ստանում ես, եթե ոչ պակասած, չկա քոնը, թվում է դու ես, բայց նրա արտացոլումն ես: Ես սա խորապես հակաբարոյական եմ համարում, քանի որ այստեղ դու ոչնչացնում ես ինքդ քեզ ու եթե համոզված ես, որ հաճույք ես զգում, ապա դա ինքնախաբեություն է կամ ստրկամիտ …