ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


ընտանիք

14 января, 2018

Հաճախ սեռական անհամատեղելիությունը հետևանք է զուգընկերների միջև հոգևոր կապի բացակայության։ Իսկ ի՞նչ ասել է՝ հոգևոր։ Այս բառն ամեն մարդ մի ձևով կարող է հասկանալ և հատկապես, դրա տակ շատ հաճախ հասկացվում է անձնավորության կրոնական դավանանքը և աստվածայինի մասին նրա պատկերացումները։ Սակայն հոգևորը կրոնական հավատալիքներից ու պատկերացումներից վեր, ավելի խորքային ու սերտ կապ է, երբ մարդու հանդեպ ունես մերձավորության զգացում, ընկալում ես նրան իբրև քո հարազատը՝ անկախ նրա պատկերացումներից ու հավատալիքներից, այդ թվում՝ կրոնական։ Հոգևոր կապն ավելին է, քան` միջանձնային կապը, ինչքան էլ վերջինս ամուր թվա։ Հոգևոր կապով իրար միացած երկու մարդ գտնվում են այնպիսի տարածաչափական համակարգում, որը չի ենթարկվում անձի հոգեբանության օրինաչափություններին, չի թաթախվում միջանձնային շահերի և առևտրի ջրերում։ Հոգևոր կապի մեջ գտնվող ամուսնական զույգերին բնորոշ են հետևյալ հատկանիշները` Անկեղծությունը Կարեկից ականջով լսելու կարողությունը Փոխադարձ հարգանքը Միմյանց գնահատանքը Համարձակությունը լինելու ինչպիսին որ կաս, հանդես գալու իրական դեմքով, այլ ոչ դիմակով Իմաստալից զրույցներն ու երկխոսությունները Բաց շփումը, առանց պաշտպանության Էրոտիզմով լեցուն մտերմիկ սեքսուալ կյանքը Երկու կողմերի ինքնուրույնությունը Անպայմանական սերը Հոգևոր կապ ստեղծել չի նշանակում զուգընկերոջդ դարձնել այնպիսին ինչպիսին դու ես, ստիպել, որ նա հավատա ինչին դու ես հավատում, սիրի այն, ինչ դու ես սիրում, այլ կերպ ասած՝ տարբերությունների վերացում։ Այսպես անելով՝ զույգերն ավելի են հեռանում իրարից, քանի որ դադարում են միմյանց ձգել կամ տեղի է ունենում նույնականացում, որը նշանակում է զուգընկերներից մեկի անհատականության լրիվ վերացում՝ մյուսի ինքնության կրկնօրինակումով, մինչդեռ հոգևոր կապով իրար միացած զույգերը ձգտում են մեկը մյուսի անհատականության կայացմանը։ Պետք է ասել, որ առողջ հարաբերություններին բնորոշ են մտերմության աստիճանի տատանումները, երբ ինչ-որ շրջան զույգն ապրում է մերձեցման ավելի խորը աստիճան, …

21 ноября, 2014

Այդ տղային ես չէի հավանում, բայց ամուսնացա, քանի որ ծնողներս ասացին, որ շատ լավ տղա է, ես էլ լսեցի նրանց ու ամուսնացա: Մինչդեռ սիրում էի ուրիշ տղայի, ով ֆինանսապես կայուն և ինքնուրույն չէր, դրա համար մերոնք չէին ուզում այդ տղայ հետ ամուսնանամ: Ծնողներս նրա առաջ պայման դրեցին, որ մեկ տարում ի վիճակի լինի ապահով ապագայի կայուն հիմքեր ստեղծել, մեկ տարին անցավ ու նա չհասցրեց, ես էլ վիրավորված նրանից ամուսնացա այս մեկի հետ: Ամուսնությունը շատ լուրջ պարտավորություն է, ամուսնական դաշինքի խորհուրդը շատ վեհ ու խորն է, ամուսնանալ ինչ-որ մեկին ինադու, դա անլրջության գագթնակետն է, նույն անլրջությամբ կարելի է քանդել այդ ամուսնությունը, կանայք ովքեր չեն գիտակցում ամուսնության խորհուրդը, խաղի են վերածում իրենց և ուրիշների կյանքը: Ինչ-որ մեկին ինադու ամուսնանալը վրեժխնդրություն է: Ամուսնանալու որոշումը կայացվել է վրեժխնդրության զգացումից ելնելով, շատ կարևոր է, թե ինչի վրա է կինը հիմնվում ամուսնանալու որոշում կայացնելիս: Բոլոր այն դեպքերում, երբ կյանքի՝ այդ ամենապատասխանատու որոշումը կայացվում է զգայական ապրումներից և հույզերից կազմված անհուսալի հիմքի վրա, ամուսնական կյանքը վտանգված է, ինչպես վտանգված է այն տան ամրությունը, որի հիմքը գցված է ավազին: Մեր զգայական ապրումները և հույզերը նման են բնության ժամանակավոր երևույթներին, տարերային ուժերի դրսևորումներին: Դրանք իրենց բնույթով զգայացունց են, կարող են մինչև հոգու խորքը ցնցել մարդուն, օրինակ՝ մեծ ալիքները օվկիանոսում, հրդեհված անտառը, ջրհեղեղի պատճառած ավիրածությունները, բայց դրանք մնայուն չեն, այդ երևույթների կյանքի տևողությունը շատ կարճ է: Դրանք գալիս են, բերում են իրենց հետևանքները և հեռանում, անհետանում են մեր կյանքից: Այո, բայց նա տղամարդու պես իրեն չդրսևորեց և ես գտա, որ արժանի չէ ինձ, ամուսնուս հանդեպ հարգանք էի զգում, համենայն դեպս …