ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Իգական

26 Մարտի, 2017

Սեռային պատկանելիության կենսաբանական նշանակության իմացությունը, ասել է թե՝ ինչ է նշանակում լինել արական կամ իգական սեռի առանձնյակ, մեզ՝ բժիշկ-սեքսոլոգներին, մտածելու լուրջ տեղիք է տալիս, հատկապես մեր օրերում, երբ մարդը դիտարկվում է որպես էվոլյուցիայի ընթացքում կապիկից առաջացած կենսաբանական տեսակ։ Սեռերի կենսաբանական նշանակությանը կփորձեմ անդրադառնալ էվոլյուցիոն կենսաբանների դիտարկման տեսանկյունից, քանի որ յուրաքանչյուր կենսաբանական հատկանիշի ժառանգական փոխանցում և ամրապնդում ըստ այս մտածողների՝ հնարավոր է դառնում միայն գոյապահպանությանը սպառնացող բոլոր փորձությունների հաղթահարման պարագայում։Սեռերն կենսաբանական-էվոլյուցիոն նշանակության մասին ամենատարածված և ընդունելի տեսությունն այսօր Գյոդակյանի կողմից մշակված տեսությունն է, որը արական և իգական սեռային պատկանելիության խորքային նշանակությանը մոտենում է այդ սեռերի վերարտադրողական գործառույթից ելնելով։ Ըստ այս տեսության՝ որպես սկզբնակետ հիմք է վերցվում այն, որ արական սեռային էակն ունի բեղմնավորման բարձր ցուցանիշ, քանի որ նրա սերմնաբջիջներն արտադրվում են անընդհատ կերպով, առանց դադարի, օրական 1մլն քանակությամբ սերմնահեղուկում հասնելով միլիոնավոր, անգամ միլիարդավոր սերմնաբջիջների։ Համարվում է, որ արական էակի «գործն» է լայնորեն (առատաձեռնորեն) տարածել իր սերմը ու բեղմնավորել առավելագույն թվով իգական էակների, այսինքն՝ բազմանալ ու գրավել հնարավորինս ընդարձակ տարածքներ: Դրա համար է, որ նրա սեռականությունն օժտված է հեշտ գրգռողականությամբ և ոչ բծախնդիր ընտրողականությամբ, ինչը դրսևորվում է դեպի նորությունը և բազմազանությունը հակվածությամբ, որի շնորհիվ հնարավոր է դառնում բեղմնավորել մեծաքանակ առանձնյակների և բացառել մյուս մրցակիցներին ասպարեզից: Արական էակը բնազդաբար ակտիվանում է (հուզական ռեակցիաների միջնորդությամբ)՝ ի պատասխան իգական էակից եկող բեղմնավորման հնարավորությունն ազդարարող սեռային նշանների (հոտեր, տեսողական գրգիռներ, առինքնող դիրք, վարքային ակտիվություններ)։ Սա ծրագիր է, որը խնայում է արական էակի ժամանակը, ուժերը և սերմնաբջիջները, որոնք հակառակ դեպքում կվատնվեին ոչ պտղաբեր իգական էակին ուշադրություն տալով: