ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


կյանքի ընկեր

30 Մայիսի, 2018

Ինչպիսի՞ օբյեկտիվ ազդանշաններ կարող են լինել, որ ինչ-որ մեկին հանդիպելիս հասկանամ ու վստահ լինեմ, որ հենց նա է այն արժանի մեկը, ում հետ երջանիկ կլինեմ և երկուստեք կնպաստենք միմյանց թռիչքին, այլ ո'չ երբեք` վայրէջքին։Ուզում եմ հենց սկսզբից հատուկ ընդգծել «երբ հանդիպելիս»-ճշմարիտ մոտեցումը: Շատ մարդիկ անդադար փնտրում, որոնում են նրան, ով իրենց լիարժեք երջանկություն կբերի: Սակայն դրսում՝ ինչ-որ մի տեղ նրան հանդիպելու հույսը, որպես կանոն, բերում է հուսահատության, որովհետև խնդիրը ոչ թե տեղի, այլ ժամանակի մեջ է: Ուրեմն՝ նրանք, ովքեր այս պահին ինչ-որ վայրում, կարևոր չէ որտեղ՝ ֆբ-ում, սրճարանում, գրադարանում, փաբում…, փնտրում և հույս են տածում, որ ահա վերջապես կհանդիպեն իրենց կեսին, խորհուրդ եմ տալիս անմիջապես դադարեցնել որոնումները: Եթե դեռ չեք հանդիպել նրան, ուրեմն՝ ժամանակը չէ, այլ ոչ թե սխալ տեղում եք փնտրում: Կասկածից վեր է ձեր երկրորդ կեսի գոյությունը՝ նա անշուշտ կա, պարզապես այն տեղում է, որտեղ այս պահին պետք է լինի: Ու կգա այն ժամանակը, երբ կհանդիպեք:Սա չի նշանակում նստել թախտին, սպասել բախտին: Երբ ասում եմ, որ դեռ ժամանակը չէ, նկատի ունեմ ներքին պատրաստվածությունը՝ պատրա՞ստ եմ ներս ընդունել այն մեկին, ում այդքան սպասում եմ, տեղ կա՞ ներսումս: Տեղ ասելով՝ նկատի ունեմ այն ներքին տարածքը, որն իր բնույթով բևեռայի հակադարձություն է: Նա, ում սպասում եմ, արդեն իմ մեջ է իր հակադարձությամբ, ու դրա շնորհիվ իմ ներսը ձգում է նրան, որ պիտի գա դրսից, որպեսզի ես ու նա մեկ դառնանք: