ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


կուսաթաղանթ

28 Մայիսի, 2018

Սեռական հարաբերությունն ավելին է քան սեռական օրգանների միացումը: Կին-տղամարդ սիրային հարաբերությունը ոչ թե օրգանների, այլ էրոտիկ էությունների փոխադարձ ներհյուսումն է: Ընդ որում՝ կողմերն իրար փոխլրացնում են, այլ ոչ թե հավասարաչափ ներդրումներ կատարում, ուստի պասիվ-ընդունող դիրքորոշումը նույնքան կարևոր է, որքան ակտիվ նախաձեռնությունը: Հակառակ դեպքում «առնանդամ-հեշտոց կապը» նման է պատահական անցորդների անտարբեր հայացքների հանդիպմանը, որտեղ կողմերից և ոչ մեկը չի նկատում մյուսին:Կուսությունը գաղափար է, որը կարելի է բնութագրել իբրև մաքրություն, սրբություն, անարատություն: Կուսաթաղանթը անատոմիական միավոր է, շարակցական հյուսվածքի մի կտոր` տեղակայված հեշտոցամուտքում: Ցավոք սրտի և շատ հաճախ կուսաթաղանթը և կուսությունը օգտագործվում են իբրև հոմանիշներ: Եթե կույս, ապա` կուսաթաղանթի պարտադիր առկայություն և հակառակը: Անտեսվում է կուսություն գաղափարի կրողը, այսինքն՝ մարդը: Կույս լինելը հաղթահարված կիրք է, այլ ոչ անատոմիական չափանիշ: Կույս աղջիկը երբևէ քայլ չի արել ճանաչելու որևէ տղամարդու, չի զգացել տղամարդու մարմնի շունչը: Եվ դա արել է ոչ թե վախից ճնշված ու արտաքին թելադրանքներից դրդված, այլ որովհետև իր կուսությունը, և ոչ թե կուսաթաղանթը, անգնահատելի նվեր է համարել իր ապագա ամուսնու կամ սիրեցյալի համար: Կուսության հետ մեկտեղ օրիորդը ընտանիք է բերում ազնվություն, անկեղծություն, հավատ և վստահություն:Դժբախտաբար, կուսության պահպանման անաղարտ ձգտմանը մարտահրավեր է նետվում կնոջ սեռական ֆիզիոլոգիայի կողմից: Կնոջ մարմինը սկսում է փթթել, հորմոններն արթնացնում են նրա սեռականությունը, հայտնվում են ներքին սեռային զգացողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել, քանի դեռ ինքը` սեռականությունը, «չի բարձրացրել բողոքի իր ձայնը»: Սեռականությունը պահանջ ունի դրսևորման, այն էլ` լիարժեք դրսևորման, որ վերջին հաշվով ենթադրում է ամբողջացում հակառակ սեռի հետ: Մինչդեռ մեջտեղ են ընկնում կուսությունը պահպանելու ադաթի անզիջում հրամայականը և այդ չարաբաստիկ կուսաթաղանթը: Աղջնակը, որի հոգեսոցիալ հասունությունը դեռևս չի համապատասխանում …

19 Մայիսի, 2018

Հարգելի բժիշկ ես արդեն 20 օր է ինչ ամուսնացած եմ, բայց սեռական հարաբերություն տեղի չի ունենում (կուսազրկում), որի պատճառը իմ լարվածությունն է, շատ եմ լարվում և առնանդամը չի ներթափանցում, ես նախապես տրամադրվում եմ, որ չլարվեմ, սակայն դա ներքուստ է ստացվում, խնդրում եմ կարող եք ասել ինչն է պատճառը, ինչ կարող եմ անել:Բարև ձեզ, սեռական հարաբերությունից առաջ ինձ մոտ տեղի է ունենում հեշտոցամուտքի մկանի կծկում, ուղեկցվում է ցավով, որը անհնարին է դարձնում սեռական հարաբերությունը. կարդալով ինտերնետում բազմաթիվ նյութեր, հասկացա, որ ինձ մոտ վագինիզմ է և հարկավոր է դիմել մասնագետի, և արդեն մեկ ամիս է ինձ չեմ կարող պատրաստել մասնագետի այցելելուն, կասե՞ք ինչպես է բուժվում վագինիզմը, ինչքա՞ն ժամանակում և ուզում եմ հասկանալ դեղորայքային բուժում է:Շատ եմ խնդրում պատասխանեք հարցիս: Ես արդեն համարյա երկու տարի է ամուսնացած եմ, ունեմ երեխա, բայց մենք չենք կարողանում սեռական հարաբերություն ունենալ: Հղիացա կարծես հրաշքով, նույնիսկ արյուն չեկավ առաջին անգամ: Հղիության ժամանակ, ներզննումի ժամանակպարզվեց, որ վագինիզմ է մոտս: Ահավոր էր ռեակցիաս ներզննման ժամանակ: Հիմա կարծես ամուսնուս մոտ ևս առաջացել են կոմպլեքսներ: Այժմ ինձ հավաքում եմ, տրամադրվում ու պատրաստ եմ լինում ակտին, սակայն չի ստացվում: Վերջին ժամանակներում էլ կարծես վաղաժամ է գալիս սերմնահեղուկը ու դարձյալ ակտ չի լինում: Մի խոսքով, հարաբերություն չենք ունեում: Օգնեք, խնդրում եմ չասեք դիմեք մասնագետի՝ չեմ կարող ամուսնուս համոզել: Ես ուզում եմ, որ այսպես գոնե ինձ օգնեք, խորհուրդ տաք: Շա՜տ շնորհակալություն:Բոլոր այս հարցադրումները վերաբերում են սեքսոլոգիական մի խնդրի, որը կոչվում է վագինիզմ: Սա հոգեմարմնական խնդիր է, որին բնորոշ է ներթափանցման և ցավի հանդեպ անվերահսկելի վախի զգացումը: Սեռական ակտի ամեն փորձ կատարելիս հայտնվում է վախ և …