ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Կրծքագեղձ

26 Մայիսի, 2018

Կրծքի չափերի հետ կապված անհանգստությունը տարածված է շատ երիտասարդ աղջիկների մոտ: Այս անհանգստության առաջացման հիմքում, թերևս, ամենամեծ դերը խաղում է զանգվածային լրատվամիջոցների կողմից սեքսուալ համարվող կնոջ աղավաղված պատկերի ստեղծումը: Ֆիլմերի, անգամ մուլտֆիլմերի հերոսուհիներն այսօր պատկերվում են բարձրահասակ, մեծ կրծքագեղձերով, կլորիկ հետույքով, սլացիկ ոտքերով, լցրած շուրթերով, երկար թարթիչներով: Ամսագրերում, գովազդային վահանակներում պատկերված կանանց, աստղային համարվող դերասանուհիների և երգչուհիների արտաքինն այսօր թելադրված և ձևավորված է մեկ սկզբունքով՝ համապատասխանել էրոտիկ-սեքսուալ համարվող կնոջ կերպարին: Թե ո՞ւմ կողմից է այդ կերպարը սեքսուալ համարվում և ովքե՞ր են այդ կերպարի մասսայականացման հեղինակները՝ հարցի մյուս կողմն է: Թողնելով այդ քննարկումը մեկ այլ առիթի, այս գրառմամբ ձեր ուշադրությանն եմ արժանացնում մեծ կրծքագեղձերի ու դրանց ֆետիշացմանը վերաբերող մի քանի խնդիրներ:Սկսենք նրանից, որ կրծքագեղձերի զարգացումը սկսվում է սեռահասունացման շրջանում ձվարանների կողմից արտադրվող էստրոգենային հորմոնների ազդեցությամբ: Կրծքագեղձը կազմված է երկու տեսակի հյուսվածքից՝ գեղձային և շարակցական: Երկու տիպի հյուսվածքներն էլ էստրոգեն կախյալ են: Գեղձային հյուսվածքի ձևավորումը ընթանում և իր ավարտին է հասնում սեռահասունացման տարիներին: Մարդը միակ կենսաբանական տեսակն է ում կրծքագեղձերի հասունացումն ավարտվում է սեռահասունացման շրջանում, այլ ոչ թե առաջին հղիության ժամանակ, ինչպես այլ կաթնասունների մոտ է: Կրծքագեղձերի չափսը և տեսքը, որը հիմնականում կախված է գեղձային բլթակների քանակից և դասավորությունից, գենետիկորեն պայմանավորված է ու կապ ունի սննդակարգի հետ: Կրծքագեղձերի չափսի որոշ մեծացում բնականոն կարող է տեղի ունենալ սեռահասունացումից հետո ճարպային հյուսվածքի հաշվին, որը լցնում է միջբլթակային տարածքները:Մեծ կրծքագեղձեր ունենալու կպչուն փափագը հետապնդում է հատկապես երիտասարդ աղջիկներին, ովքեր դեռ ինքնահաստատման մեջ են: Նրանք զոհ են դառնում տղամարդկանց աշխարհում ստեղծված կանացի սեքսուալ-էրոտիկ կերպարի ճնշող թելադրանքին: Այս միտումն, այնուամենայնիվ, զերծ չէ նաև գիտական հիմքից (թեև պարզ …