ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


հաղթահարված անձ

12 Հունիսի, 2018

«Բարև սիրելի բժշկուհի: Ինձ թվում է, որ ամուսինս ինձ այլևս չի սիրում: Նախկինում մեր սեռական կյանքում ամեն ինչ նորմալ էր, լինում էր շաբաթ, որ ամեն օր զբաղվում էինք սիրով: Հիմա լինում է հազիվ ամիսը մեկ անգամ, այն էլ իմ կողմից գործադրած ճնշման և ջանքերի շնորհիվ: Ինձ մտահոգում է մեր հարաբերությունների ընթացքը, այն` որ մեր սեռական կյանքում հայտնվել է սառնություն: Ամուսինս պնդում է, որ սիրում է ինձ և չի պատկերացնում իր կյանքն առանց մեզ: Իսկ ես չեմ պատկերացնում սերն առանց սեռական կյանքի, չեմ կարողանում ելք գտնել այս իրավիճակից, խնդրում եմ օգնեք ինձ»:«Բարև Ձեզ բժշկուհի ջան: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար: Ես արդեն երեք տարի է ամուսնացած եմ և ինձ անհանգստացնում է իմ սեռական կյանքը, որը գնալով ավելի ու ավելի հազվակի է դառնում: Ամուսինս պատճառաբանում է, որ իր մոտ խնդիր չկա, պարզապես ցանկություն քիչ է զգում, ինչի պատճառով էլ հաճախ կոնֆլիկտներ ենք ունենում: Այս ամենը բացասական է անդրադարձել իմ նյարդային համակարգի վրա: Խնդրում եմ ինձ ասեք, սա խնդի՞ր է նրա կողմից, թե ուղղակի իր տեսակն է այդպիսին: Ես նրա հետ բազմիցս խոսել եմ, նա ասում է, որ հասկանում է ինձ և որոշ ժամանակ նորմալանում է ամեն ինչ, սակայն նորից, չգիտեմ ինչու, կանգնում ենք նույն խնդրի առաջ: Մենք ունենք մեկ տարեկան երեխա, խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, ի՞նչ անել: Շնորհակալություն»:Վստահ եմ, որ իջած սեռական ցանկության գանգատը նեղ բժշկական մտածելակերպով, այսինքն` միայն ֆիզիոլոգիական տեսանկյունից նայելով, առաջին հերթին հուշում է այս տղամարդկանց մոտ առկա տեստոստերոնային անբավարարության մասին, որովհետև հայտնի փաստ է, որ սեռական ցանկության հորմոնը տեստոստերոնն է և դրա պակասը բերում է սեռական անտարբերության: Երկրորդը, որ …

7 Հունիսի, 2018

Ամուսնական հարաբերություններում զույգային աններդաշնակության պատճառներից մեկը զուգընկերներից մեկի ներքին համոզումն է, իբր թե ինքն առանձնահատուկ է: Այս համոզումը շատ խորը արմատներ կարող է ունենալ, որոնք երբեմն ձգվում են մինչև վաղ մանկություն: Երբ երեխային ուժերից վեր կյանքի փորձառություն է պատահում, ինքնապաշտպանական դրդապատճառով երեխան կարող է թաքնվել առանձնահատուկ լինելու պատյանի մեջ: Պետք է նշել, որ առանձնահատուկ լինելու համոզումը շատ հաճախ գալիս է բարդույթներից, իսկ ցանկացած բարդույթ խոսում է այն մասին, որ տվյալ անձնավորությունն իրեն լիարժեք չի զգում և թաքցնում է մի թերություն, որից գտնվում է կախվածության մեջ: Տվյալ թերությունը անպայաման չէ որ արատ լինի օբյեկտիվ առումով, այլ շատ հաճախ թերություն է դիտարկվում անձնավորության սուբյեկտիվ ընկալման պատճառով: Օրինակ՝ իրեն գեր համարող ու այդ մտքից տանջվող կինը օբյեկտիվորեն կարող է գեր չլինել:Առանձնահատուկ լինելու մտքից մարդը ներթաքույց հաճույք է ստանում, ու սա այն թակարդն է, որի պատճառով նա, ինչքան էլ պարադոքսալ հնչի, չի ցանկանում ազատվել իր բարդույթից, քանի որ այդ դեպքում կկորցնի իր առանձնահատուկ լինելու հնարավորությունը ու կդառնա մյուսների պես սովորական, որից նա սարսափում է: Առանձնահատուկ լինելու համոզումը, որի հիմքում ընկած է բարդույթը, այլ ոչ թե իրական անհատական առանձնահատկությունները՝ արիությունը, աշխատասիրությունը, ազնվությունը, շնորհալիությունը և այլն, կարող է բերել ահռելի մեծ ողբերգությունների:Առանձնահատուկ լինելու անմիջական հետևանքը մեծամտությունն է՝ ուրիշներից ավելի բարձր լինելու, ուրիշներից ավելի շատ բան իմանալու, ի տարբերություն այլոց՝ ավելի հասուն կամ անձնային աճ ապրած և հոգևոր արթուն լինելու համոզմունքները: Ահա թե ինչու, այս մարդիկ ձգտում են «օգնել» ուրիշին, ամեն քայլափոխի խորհուրդ տալ, դասեր տալ, արհեստական հնարներով արթնացնել իբր քնած զուգընկերոջը, փրկել նրան:Փրկչի դեր ստանձնած զուգընկերն ուրիշին փրկելու, մեղքերից ազատելու պատասխանատվություն է վերցնում՝ հիմնված այն համոզման …

1 Հունիսի, 2018

Զույգերի հարաբերություններում միջանձնային խնդիրների պատճառով ծագած կոնֆլիկտները մեծ ազդեցություն ունեն ոչ միայն սեռական, այլև կյանքի մյուս բոլոր ոլորտների որակական բնութագրերի վրա:Ի՞նչ է անձը և ինչպե՞ս է այն գործառում: Ինչո՞ւ երկու անձ, հատկապես մտերիմ հարաբերության մեջ գտնվող անձիք, չեն կարողանում շատ հաճախ լեզու գտնել և պատահում է, որ իրարից խռովված ապրում են մինչև կյանքի վերջ:Ամենապարզ ձևով ասած՝ անձը նա է, ում ես վերապրում եմ իբրև իմ «ես»: Օրինակ՝ երբ ասում եմ՝ ես իրավաբան եմ կամ՝ ես մայր եմ, այդ պահին խոսում եմ իմ անձի մասին: Անձը բնութագրող տվյալները հաստատագրված են փաստաթղթերում, ինչպիսիք են՝ անձնագիրը, ծննդյան վկայականը, համալսարանի դիպլոմը, վերապատրաստման վկայականները, ամուսնության վկայագիրը և այլ նմանատիպ թղթեր: Անձի ինքնահաստատման համար այս փաստաթղթերը մեծ նշանակություն ունեն, որովհետև նրանք ամրագրում եմ անձի ով լինելը, հիմք են տալիս և ձևավորում այլ անձանց հետ հարաբերվելու ձևաչափն ու ընթացքը:Անձ ասելով՝ նկատի ունենք նաև մարդու բնավորությունը, խառնվածքը, սեռականությունը, նախասիրությունները, ցանկությունները, հույսերը, հույզերը, կրքերը, տպավորությունները, հիշողությունները, զգացմունքները, երազանքները, պատկերացումները, համոզմունքները, սպասումները, կարծիքները, ճաշակը, մի խոսքով՝ այն ամենը, ինչ մենք մտածում ենք մեր մասին, թե դա մենք ենք և այն ամենը, ինչ իրականում մեր դրդապատճառների հիմքում է, բայց մեր գիտակցական տեսադաշտից դուրս, մենք ենք՝ մեր անձը: