Կանանց դերի կարևորությունը ընտանիքում և հասարակության մեջ պայմանավորված է մայրական բնազդին բնորոշ այն հոգատարությամբ ու ջերմությամբ, առանց որի հնարավոր չէ նոր կյանքի պահպանումը: Սակայն չպետք է մոռանալ, որ «կինը մայր է» պատկերացումը ամուսնական հարաբերություններում շատ հաճախ բերում է լարված կոնֆլիկտային իրավիճակների, քանի որ այդ պատկերացմամբ միաժամանակ ծնվում է և հակառակ պնդումը՝ «մայրն էլ կին է», ու ահա դուալիզմի այս թակարդի պատճառով, որում հայտնվում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, շատ դժվարին է դառնում այդ թակարդում հայտնված մարդու ամբողջացման գործընթացը:Իմ նախորդ գրառումներից մեկում նշել եմ, որ հարաբերություններում օգնության ձեռք մեկնողը նախ և առաջ պետք է իրեն օգնած լինի, որպեսզի սիրո այն լույսը, որն ի վիճակի է փակուղուց դուրս բերել և ազատագրել լաբիրինթում հայտնվածին, բնական լինի, այլ ոչ թե արհեստական: Կանանց կողմից անաչառ օգնության ձեռք մեկնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ մայրության և մայրական սիրո ոչ պակաս հզոր լույսը խամրեցնում և կասեցնում է ինքնության կենարար լույսի թափանցումը:Սա ունի նաև իր անատոմիա-ֆիզիոլոգիական հիմքը՝ կանանց կոնքի և սեռական օրգանների անատոմիայում գերիշխում են ընդունող կառուցվածքային առանձնահատկությունները, այլ ոչ թե անջատմանը-դուրս բերմանը նպաստող միավորները: Տարանջատման դժվարության պատճառով կանայք՝ անզոր գտնվելով սեռից վեր կանգնել, իրենց դրսևորած բարութան մեջ հաճախ առաջնորդվում են մայրական բնազդի թելադրանքով, որը մի կողմից մայրական սիրո և հոգատարության անգնահատելի գանձ է, մյուս կողմից սակայն՝ կրում է զգուշորեն թաքցրած կանացի սեռի ստվերային կողմը՝ տղամարդուն գերութան մեջ առնելու և սեփական հաճույքներին ու կարիքներին ծառայեցնելու միտումը:Ես բնավ չեմ ասում, թե մայրական բնազդը կեղծ բարություն է, այլ միայն փաստում եմ, որ մայրությունը իգական սեռի միայն մի կողմն է, ու մյուս կողմում առկա է նույնքան հզոր հակառակ բևեռը, որից …