ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


սեռական տրավմա

9 февраля, 2017

Սեռական բռնության ենթարկված կանանց հիմնական մասը լռում են իրենց հետ տեղի ունեցածի մասին և կրում այդ փորձի ամոթալի հիշողությունը իրենց կյանքի ողջ ընթացքում։ Բազմաթիվ սեռական խնդիրներ իրենց ակունքում ունեն մանկության կամ վաղ պատանեկության տարիներին տեղ գտած սեռական տրավմատիկ փորձառություններ։ Խնդիրն այստեղ այն է, որ այդ կանայք ամաչելու ոչ մի լուրջ հիմքեր չունեն, քանի որ սեռական բռնության զոհ դառնալը իրենց մեղքով չի եղել։ Աշխատելով սեռական տրավմաներ տարած բազում կանանց հետ՝ ինչ-որ մի պահ սկսեցի նկատել ու հետագայում նաև համոզվեցի, որ բռնություն տարած կանայք մի շատ առանձնահատուկ հատկություն ունեն։ Նրանք հենց ամենասկզբից հավատում են տղամարդու՝ մարդ լինելուն։ Այդպիսի կանայք նախ և առաջ տղամարդու մեջ տեսնում են մարդկային էություն, արժանապատվություն ունեցող էակի, ով չի կարող բռնություն գործադրել երեխայի հանդեպ։ Ու հենց այս վերաբերմունքն է, որ աղջիկներին դարձնում է սեռական բռնության զոհ, քանի որ բռնարարը չարաշահում է  աղջնակի հավատը և բռնարարի անձի հանդեպ վստահությունը: Այն աղջիկները, ովքեր ի սկզբանե թերահավատ են տղամարդու նկատմամբ, սեռական բռնության զոհ ավելի քիչ են դառնում, որն այս աղջիկներին առավել իմաստուն չի դարձնում նախորդ խմբի համեմատ, մի գուցե նաև՝ ճիշտ հակառակը։