ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


սեքսուալ աբստինենցիայ

23 Սեպտեմբերի, 2011

Եկեք պատկերացնենք` ինչ է կատարվում ակտիվ սեռական կյանքով ապրող կնոջ օրգանիզմում, երբ նրա ամուսինը ինչ-որ ժամանակով դառնում է անհասանելի կամ դժբախտաբար մահանում է: Խոսքը գնում է առողջ և կանոնավոր սեռական կյանքով ապրող կնոջ մասին, ով չունի սեռական խնդիրներ:Որոշակի շրջանից հետո չբավարարված սեռական պահանջը, աստիճանաբար հասունանալով, օրգանիզմում ստեղծում է ներքին լարվածության կամ դիսկոմֆորտի վիճակ: Այս վիճակը պայմանավորված է նյարդա-հորմոնալ մեխանիզմներով, չէ՞ որ սեռական ֆունկցիային մասնակցող համակարգերը աշխատում են նախկին ռեժիմով և դեռ չեն հասցրել հարմարվել նոր ռեժիմին: Ի հայտ է գալիս բարձր սեռազգայունություն,.... ամենաչնչին սեքսուալ գրգիռները կարող են սեռական ցանկություն հարուցել, երազների բովանդակությունը ստանում է էրոտիկ երանգավորում, մարմնի մեջ կա ինչ-որ անհասկանալի լարվածություն, դյուրագրգռություն, նյարդայնություն: Հիշենք, որ առողջ սեքսի և օրգազմի ժամանակ գլխուղեղում ձերբազատվում են մորֆինանման նյութեր, որոնք նյարդային համակարգի վրա ունեն ընդհանուր հանգստացնող և հուզական ոլորտը կայունացնող ազդեցություն: