ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


տագնապ

22 Մայիսի, 2018

Առաջին սեռական հարաբերության անհաջող փորձը շատերի սեռական կյանքում տեղ գտած իրողություն է: Անհաջող փորձից հետո շատ տղաներ այլևս ի վիճակի չեն լինում լիարժեք սեռական գրգռման հասնել: Տագնապի զգացումը, որը նրանց անբաժան ուղեկիցն է կանանց հետ փոխհարաբերություններ կառուցելիս, այն աստիճանի ուժգնության կարող է հասնել, որ նրանք ի սպառ հրաժարվեն սեռական կյանքից, դառնան ներամփոփ, տրվեն վիրտուալ իրականության մեջ սեռային ինքնահաստատման փորձերին և այլ անհարմարողական վարք դրսևորեն: Սեռական թուլության այս խնդիրը կապված է սեռական ակտն իրականացնելու տագնապի հետ և սեքսոլոգիական պրակտիկայում հայտնի է «անհաջողության սպասման տագնապ» անունով:Տագնապային խանգարումների վերաբերյալ ժամանակակից հոգեբուժության դիրքորոշումն այն է, որ այս խմբի խանգարումների հիմքում ընկած է գլխուղեղի նյարդային բջիջներում միջնորդանյութերի փոխանակման խանգարումը: Նշվում է, որ նյարդային որոշ մեդիատորներ ավելի ազդեցիկ են դառնում, քան մյուսները՝ ավելի շատ արտադրման կամ ապաարգելակող մեխանիզմներից ազատագրման հետևանքով: Արդյուքնում՝ այդ նյութերի ավելացած կամ պակասած ակտիվությունը բերում է տագնապի զգացողության կամ դեպրեսիայի առաջացման:Այլ ուսումնասիրողներ, սակայն, նշում են, որ իրականությունը ճիշտ հակառակն է և ժամանակակից գիտնականները խառնել են պատճառը՝ հետևանքի հետ: Իրականում, սկզբում հայտնվում է տագնապի կամ ընկճվածության զգացողությունը, ապա նոր՝ գլխուղեղում փոփոխվում է քիմիական հավասարակշռությունը, որն արտացոլում է այդ հոգեվիճակների հայտնման փաստը: Ինչպես փափուկ հողի վրա վազող գիշատիչը թողնում է իր հետքերը, այդպես էլ ցանկացած հոգեվիճակ՝ տեղ գտնելով մեր ներաշխարհում, թողնում է իր նեյրոբիոքիմիական հետքը: Հողի վրա թողած հետքի ուսումնասիրմամբ կարելի է կռահել, թե ինչ կենդանի է անցել քիչ առաջ, ուրեմն գլխուղեղի քիմիական նյութերի ուսումնասիրությունը պետք է հիմնվի այս ելակետային հայեցակարգի վրա:

22 Սեպտեմբերի, 2011

«Ես շատ եմ վախենում տղամարդկանցից ու չեմ կարողանում լուրջ հարաբերություններ կառուցել, յուրաքանչյուր նոր հանդիպումը հերթական հիասթափությունն է բերում, թե՛ տղամարդկանցից, թե՛ ինձնից: Ու թեև ավելի մոտիկից ճանաչելու դեպքում սկսում եմ ավելի քիչ վախենալ նրանից ու սեռական ձգողություն են զգում, այնուհանդերձ, երբ նա մոտենում է ինձ և փորձում գրկել, համբուրել կամ գուրգուրել, խառնվում եմ և շփոթվում: Ի վերջո, մեր հարաբերությունը ընդհատվում է ու մենք մնում ենք ուղղակի ընկերներ», -պատմում է 38-ամյա չամուսնացած կինը: Մեր զրույցների ընթացքում աստիճանաբար բացահայտում եմ, որ նա հմտորեն շրջանցում է բոլոր այն իրավիճակները, որոնք կարող են դառնալ անվերահսկելի և ինքը կարող է կորցնել ինքնատիրապետումը: Չկա հանպատրաստի երևույթ, չի կարող լինել և «անախորժ պատահար»: Մինչդեռ երազանքների գրկում նա խորասուզվում էր սիրված և սիրող դիցուհու արկածների մեջ և իրականացնում գլխապտույտ թռիչքներ` առանց կապտուկներ ստանալու վախի, օրեցօր էլ ավելի հեռանալով իրականությունից:Անվերահսկելի վախը տղամարդկանցից և սեռական կյանք սկսելուց խնդիրներ են, որոնք դասվում են սեքսուալ ֆոբիաների շարքին։ Նմանատիպ վախերի հիմքում ընկած է աղջկա հոգեսեռական զարգացումը այնպիսի միօրինակ պատմություններով սնուցելը, որոնք աղջկա անգիտակցականում արթնացնում են կախյալ կնոջ համընդհանուր կերպարը։ Հատկապես մեծ խնդիր են դառնում քնած դիցուհու կամ մոխրոտի պատկերներով բարդույթավորելը, քանի որ միջսեռայն հարաբերություններում գերակա մոտիվ է դառնում սպիտակ ձի հեծնած փրկիչ-ասպետի սպասումը։ Աղջկան դաստիարակում են այնպես, որ նա սկսում է հավատալ, թե անհնար է իր ուժերի սահմանում որևէ դժվարություն հաղթահարելը, որ նա թույլ սեռ է և ոչ բավարար ռեսուրսներ ունի, որպեսզի հասնի իր նպատակին։ Բարդույթավորման այս գործընթացքում նշանակալի դեր են խաղում սեռական օրգանների մասին անատոմիական գիտելիքի պակասը, որը դառնում է սեփական մարմնի սխալ ճանաչողության պատճառ և ամրապնդում թերի սեռ լինելու համոզմունքը։ Հասունացող …