Ինձ հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք աղջիկների նկատմամբ սիրահարվածության զգացումը վկայում է այն մասին, որ ես լեսբուհի եմ:
show more
Ոչ, սիրահարվածության զգացումը սեռական ինքնության մասին շատ քիչ բան է ասում: Սեռական ինքնության մասին ավելի շուտ վկայում է անձնավորության վարքը, այսինքն՝ կոնկրետ գործողությունը: Իսկ սիրահարվածության զգացումը հոգեվիճակ է, ինքնամոռացության պես մի բան և բոլորովին կապ չունի, թե որ սեռի ներկայացուցչի մեջ է անձը մոռանում ինքն իրեն: Ավելին, անգամ նույն սեռի ներկայացուցչի հետ սեռական ակտիվությունը պարտադիր չէ, որ վկայի միասեռականության մասին, օրինակ, երբ դա էպիզոդիկ բնույթ է կրում և հիմքում ունի ինքնաճանաչողության մոտիվացիան կամ այլ կարգի ոչ սեքսուալ մոտիվացիաներ, օրինակ՝ վրեժ լուծել տղամարդուց: Մաքուր լեսբուհիներ կամ մաքուր նույնասեռական տղաներ իրականում շատ քիչ են հանդիպում, մյուսները, ովքեր իրենց նույնականացնում են այդ ինքնությունը ունեցողների և իրենց համարում այդպիսին, հնարավոր է այլ հոգեսեռական, իսկ երբեմն էլ՝ հոգեբուժական բնույթի խնդիրներ ունենան, որոնց մասին իրենք չեն գիտակցում, օրինակ՝ կպչուն սևեռուն խանգարումներ կամ պարանոյալ մտքեր:
show less
1. Բարև Ձեզ: Ես 16 տարեկան աղջիկ եմ: Սեքսով չեմ զբաղվել ու ոչ էլ ինքնաբավարարմամբ: Ես վստահ եմ, որ համասեռամոլ չեմ, բայց լինում է , որ ընկերուհուս հետ համբուրվում եմ և դա ինձ գրգռում է: Չեմ հասկանում, թե ինչից է: Խնդրում եմ, եթե դժվար չի, կպատասխանե՞ք, թե ինչու՞ է այդպես լինում:
show more
Իրականում Ձեր տարիքին բնորոշ են սեռական մղումներ նույն սեռի նկատամամբ: Ասել, որ դա նույնասեռականության դրսևորւմ է, չի կարելի, քանի որ այս տարիքում նման դրսևորւմը կարող է ուղղակի խաղի բնույթ կրել։ Իսկ քանի որ սեռական կենտրոններն այս տարիքում գերզգայուն են, ապա սեռական գրգռման ռեակցիա կարող է հայտնվել ամենատարբեր բնույթի գրգիռներից, ընդ որում ոչ անպայմանորեն սեռական բնույթի։ Արթնացող սեռականությունը փորձում է դրսևորման և բավարարման ուղիներ գտնել, դուք ենթարկվում եք սեռական հորմոնների ազդեցությանը, որոնք առաջացնում են նոր զգացումներ, թե ֆիզիկական, թե հոգեբանական։ Խորհուրդ կտայի պարզապես հետևել Ձեր զգացողություններին, առանց որևէ գնահատական տալու, դատողություններ անելու և եզրակացությունների գալու, ուղղակի նայեք ինչ է կատարվում ու մի փորձեք առայժմ հասկանալ ու որևէ անվանում տալ տեղի ունեցողին։
show less
2. Ես համասեռամոլ եմ ու շատ եմ ամաչում եմ դրա համար: Փոքր ժամանակից ես այդ խնդիրն ունեմ ու չեմ կարողանում, անտարբեր լինել տղաների հանդեպ, ես չեմ ուզում այդպիսին լինել ուղղակի զգացմունքներս չեմ կարողանում տիրապետել և այդ ուղղությամբ չմտածել: Ցավն այն է, որ ես ապրում եմ այնպիսի միջավայրում, որ իմ ընկերներից կամ ծանոթներից ոչ մեկն այդպիսի խնդիր չունի, որ ինչ-որ մեկի հետ փորձեմ կիսվել: Դե պարզ է՝ ես իմ ամենամոտիկ ընկերոջ հետ անգամ չեմ կիսվի, որովհետև ինձ չի հասկանա, որ ես մեղավոր չեմ , որ այդպիսին եմ ծնվել: Ես շատ եմ ուզում ապրել նորմալ կյանքով, ամուսնանամ, երեխաներ ունենամ: Ինձ շատ է հուզում այն հարցը, որ եթե ես ամուսնանամ իմ սեռական կյանքն ինչպես կլինի, կարող եմ նորմալ երեխաներ ունենալ, դա ժառանգական հիվանդությու՞ն է, թ՞ե չէ: Խնդրում եմ օգնել ինձ: Եվ մի հարց էլ է հետաքրքիր. եթե ես գնամ բժշկի, ինձ ստուգեն, առանց իմ ասելու կարո՞ղ են իմանալ ես շեղումներ ունեմ թ՞ե չէ, օրգանների սխալ դասավորության հետ դա կապ ունի՞: Համենայն դեպս շա~տ շնորհակալություն ինձ օգնելու համար:
show more
Հարգելի ընթերցող, նախ կխնդրեի վերացնեիք Ձեր խոսակցականից շեղում և խնդիր բառերը, որով դուք Ձեզ պիտակավորում եք։ Ձեր սեռական ցանկությունները ոչ մի մարմնական սխալի հետ՝ օրգանների սխալ դասավորություն և այլն, կապ չունեն, հետևաբար ոչ մի բժշկական քննությամբ այն հայտնաբերել հնարավոր չէ: Զգացեք Ձեզ ավելի ինքնավստահ, որովհետև որպես մասնագետ վստահորեն կարող եմ ասել , որ Ձեր շրջապատում էլի կան նման սեռական նախասիրություններ ունեցող անձիք, ուղղակի ոչ ոք չի բարձրաձայնում դրա մասին: Դուք կարող եք ամուսնանալ և երեխաներ ունենալ, քանի որ դուք ամուլ չեք: Խնդիրը միայն համապատասխան զուգընկերուհի գտնելու մեջ է, ով կկարողանա փոխլրացնել Ձեզ։ Կան աղջիկներ, ովքեր հատուկ սեռական մղում են ապրում հենց Ձեր տեսակի տղաների նկատմամբ և առանձնապես աչքի չեն ընկնում իրենց կանացիությամբ, կարճ ասած Ձեր հայելային հակառակն են։ Միասեռականությունը ունի ժառանգականության գործոն, սակայն չի կարելի դա համարել ժառանգական հիվանդություն։ Ընդհանրապես այսօր ժամանակակից բժշկությունը միասեռականությունը հիվանդություն չի համարում։
show less