Ես 20 տարեկանեմ, ունեմ ընկեր, սեռական կյանքով չեմ ապրում` ելնելով մինչ ամուսնական հարաբերություններին հասարակության կողմից բացասական վերաբերմունքից: Միաժամանակ անընդհատ զգում եմ սեռական ցանկություն: Ասացեք խնդրեմ, կարող է արդյոք սեռական ցանկությունը և միաժամանակ սեռական կյանքի բացակայությունը բացասաբար ազդել կնոջ հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:
show more
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մինչև ամուսնությունը սեռական կյանքով ապրող անձանց մոտ մի քանի անգամ բարձր է սեռավարկներով հիվանդացության, անսպասելի հղիության, փոքր կոնքի քրոնիկ բորբոքային հիվանդություն ձեռք բերելու, դեպրեսիվ-տագնապային խանգարումներ ունենալու տոկոսը: Պետք է գիտենալ, որ սեռական կյանքը բավականին մեծ պատասխանատվություն է իր մեջ ներառում, որովհետև այն կարող է ինչպես պաշտպանել և պահպանել մարդու առողջութունը, այնպես էլ կարող է ավերել և քայքայել այն: Թե սեքսով ապրելը, թե չապրելը ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ` թերություններ, որոնք բազմաթիվ են: Դժվարանում եմ ասել, թե որն է 20 տարեկանի համար առավել նախընտրելի տարբերակը` ապրել, թե չապրել սեռական կյանքով, որովհետև դա կախված է տվյալ անձնավորության հոգեսեքսուալ հասունության աստիճանից, սեռական կոնստիտուցիայի տիպից, նրա անձի տեսակից և ընդհանրապես՝ նրա ով լինելուց: Պետք է նշեմ նաև, որ շատ հաճախ սեռական ցանկություն ասելով՝ այս տարիքում, հատկապես աղջիկները, նկատի ունեն գուրգուրանքների և շոյանքների պահանջը, այլ ոչ թե բուն սեռական ներթափանցումը։ Ներթափանցված լինելու ցանկությունը հայտնվում է ավելի մեծ տարիքում, երբ ավարտվում է հոգեսեքսուալ զարգացումը, իսկ դա տեղի է ունենում հիմնականում 21 տարեկանը լրանալուց հետո։
show less