ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


 

Ամուսնական աններդաշնակություն

1. Բարև Ձեզ, ես 23 տարեկան եմ 2 տարի ամուսնացած եմ ունեմ 1.3 տարեկան երեխա: Հարաբերության ժամանակ սկզբում օրգազմի չէի հասնում, ամուսինս վերջացնում էր ինձնից շուտ: Հետո սկսեցի օրգազմի հասնել արդեն նրա 2-րդ փորձից հետո, բայց 2-րդն էլ արդեն ես եմ շուտ վերջացնում ու ինքը Էլ չի կարողանում հանգստանալ հաճախ: Իմ կարծիքով ամուսինս շատ շուտ է վերջացնում: Ի՞նչ Խորհուրդ կտաք, թե՞ ես եմ ուշ վերջացնում:

show more

Կարծում եմ այն հանգամանքը, որ դուք հասնում եք օրգազմի, թեկուզ և երկրորդ փորձի ժամանակ, արդեն լավ է: Աններդաշնակության այս տեսակը, երբ զուգընկերները մեկը մյուսից շուտ են մոտենում սեռական գրգռման գագաթնակետին սեքսոլոգիական խնդիր է: Որպես այդպիսիսն, չկա սահմանված նորմա՝ գրգռման տևողության համար: Այս կարգի խնդիրները սովորաբար լուծվում եմ հետևայալ կերպ՝ տղամարդը սովորում է երկարաձգել իր սերմնաժայթքումը՝ առաջին հարաբերության ժամանակ, իսկ կինը արագացնել իր գրգռման աճը: Գրգռման կառավարումը հմտություն է, որը վարժման կարիք ունի: Գրգռման ուժգնությունը կառավարելու համար հարկավոր է տարանջատված լինել գրգռման սուբյեկտիվ հոգեվիճակից, որպեսզի այն դառնա տեսանելի, ճանաչելի և հետևաբար կառավարելի: Կան նաև այս տեսակ խնդիրների այլ սեռավարքային լուծումներ, որոնց ընտրությունը ելնում է կոնկրետ տվյալ դեպքի առանձնահատկություններից։

show less

Ուշացած սերմնաժայթքում

Բարև Ձեզ: Ամուսնուս հետ սեռական հարաբերություններ ունենալու ընթացքում շատ հաճախակի է լինում, որ երբ հասնում է հանգստանալու իր պահը՝ չի կարողանում: Ինձ հետաքրքրում է, արդյո՞ք ինձնից ինչ-որ մի բան կախված է: Ես էլ իմ հերթին ամեն ինչ փորձում եմ անել, որ ամենը շատ լավ լինի: Նախապես շնորհակալություն:

show more

Ձեր ամուսնու մոտ առկա խնդրի անունն է ուշացած սերմնաժայթքում: Սա մի խնդիր է, որի ժամանակ տղամարդը չի զգում բավարար սեռական գրգռվածություն, դրա համար էլ չի կարողանում հասնել գրգռման գագաթնակետին և սերմնաժայթքել: Տղամարդու ոչ բավարար սեռական զգայունակության պատճառները բազմաթիվ են: Հիմնականում խնդիրը հենց տղամարդու մեջ է, նրա ենթագիտակցականում առկա հոգեսեռական կոնֆլիկտների՝ հատկապես կնոջ հանդեպ չգիտակցված թշնամանքի և երկակի վերաբերմունքի հետևանք, որից էլ տուժում են միջանձնային հարաբերությունները և սեռական կյանքը մասնավորապես: Հաճախ այս տղամարդկանց անցյալում տեղ է գտել կնոջ կողմից հոգետրավմատիկ միջադեպ, որից հետո նա ոչ թե արտահայտել, այլ ճնշել է կնոջ նկատմամբ իր բարկության զգացումը: Հնարավոր է նաև տղամարդու մեջ առկա լինի մոտիկության, վստահության և հաճույքի հանդեպ չգիտակցված վախ: Երբեմն խնդրի պատճառը օրգանական է՝ տղամարդու շագանակագեղձում կամ նյարդային համակարգում տեղ գտած ախտաբանական փոփոխությունները։ Խնդիրը ձեզանից չէ, հանկարծ թույլ չտաք, որ սեռական անլիարժեքության բարդույթը տիրանա ձեզ։ Լավագույնը, որ կարող եք անել ձեր ամուսնու համար, սեքսոլոգիական բուժման ընթացքում նրա կողքին համբերատար լինելն է և հարկ եղած դեպքում՝ ձեր մասնակցությամբ այդ ընթացքին օժանդակելը։ Խնդիրը հեշտագույներից չէ և պահանջում է կոմպետենտ բժշկի հաստատակամ և համառ միջամտություն:

show less


Տղամարդու մոտ սեռական հարաբերությունից օրգազմի չհասնելը նորմալ է, թե՞ ոչ: Օրգազմի հասնում է միայն ձեռնաշարժությամբ: Ինչի՞ց կարող է լինել:

show more

Տղամարդու անօրգազմիան սեքսոլոգիական հիվանդություն է համարվում, դա խնդիր է, որի ժամանակ տղամարդը ի վիճակի չէ սերմնաժայթքելու և երեխա ունենալու: Այլ ձևով այս խնդիրը անվանում են ուշացած սերմնաժայքում, սեռական ակտը ձգձգվում է ժամեր և դառնում է ոչ թե հաճույքի, այլ տանջանքի աղբյուր: Նման տղամարդիկ ունեն սուբյեկտիվ սեռական գրգռման խնդիր, նրանք չեն զգում սեռական գրգռում, թեև իրենք չունեն առնանդամի էրեկցիայի հետ կապված խնդիր: Այսինքն՝ մարմինը գրգռված է, իրենք՝ ոչ: Կարծես թե պառակտված վիճակ լինի մարմնի և ներաշխարհի միջև: Սա լուրջ և բավական դժվար լուծվող սեքսոլոգիական խնդիր է համարվում, բնորոշ է այն տղամարդկանց, ովքեր իրենց հոգեսեռական զարգացման ընթացքում կանանց կողմից արժանացել են հոգետրավմատիկ վերաբերմունքի: Դեր է խաղում նաև երկարատև ձեռնաշարժության սովորույթը, առնանդամի զգայական ռեցեպտորները սովորում են ձեռքի կողմից տրամադրվող մեխանիկական գրգիռներին և չեն արձագանքում կտրուկ տարբերվող հեշտոցային գրգռմանը։ Խնդրի լուծումը հնարավոր է միայն մասնագիտական օգնությամբ։

show less


Վաղաժամ սերմնաժայթքում

1. Ես 22 տարեկան եմ, ունեմ ընկեր: Հարաբերության ժամանակ այնպես է լինում, որ ես շուտ եմ հանգստանում, իսկ զուգընկերուհիս ոչ: Հետո այնպես է լինում, որ երբ ես շուտ եմ հանգստանում շարունակելու ցանկություն չի լինում և ես ստիպված ձեռքով եմ հանգստացնում նրան: Ի՞նչ խորհուրդ կտաք:

show more

Հարգելի ընթերցող, նկատում եմ որ ձեզ մոտ առկա է մի սեքսոլոգիական խնդիր՝ այսինքն մի վիճակ երբ դուք սեռական հարաբերության ժամանակ չեք կարողանում կառավարել ձեր զգացողությունները: Այս խնդիրը բնորոշ է ձեր տարիքի տղամարդկանց, ովքեր սեռական կյանքում դեռ առանձնակի փորձ չունեն։ Սերմնաժայթքումը կառավարելու հմտությունը պետք է զարգացնել, դրա համար հարկավոր է նախ և առաջ լավ ճանաչել սեփական մարմնի զգացողությունները և հոգեկան ապրումները։ Միայն ճանաչումից հետո է հնարավոր հարկ եղած դեպքում կառավարել դրանք և ուղղորդել ձեր ուզած ձևով, այսպես օրինակ, երբ գիտեք ինչ է սեռական գրգռման վերապրումը և թե ինչպես է այն առաջանում, կարող եք սեփական կամքով անել այնպիսի գործողություններ, որոնք կբերեն սեռական գրգռման կամ էլ հակառակը, երբ գիտեք ինչ է հարկավոր, որպեսզի սեռական գրգռումը անցնի, այն կանհետանա անմիջապես, երբ դուք կամենաք: Ճիշտ կլիներ որպեսի զույգով ներկայանայիք սեքսոլոգիական այցելության և մանրամասն ծանոթանայիք այն տեխնիկային, որով կարելի է կառավարել սեփական սեռական զգացողությունները:

show less