ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


Տղամարդու մոտ սեռական հարաբերությունից օրգազմի չհասնելը նորմալ է, թե՞ ոչ: Օրգազմի հասնում է միայն ձեռնաշարժությամբ: Ինչի՞ց կարող է լինել:

show more

Տղամարդու անօրգազմիան սեքսոլոգիական հիվանդություն է համարվում, դա խնդիր է, որի ժամանակ տղամարդը ի վիճակի չէ սերմնաժայթքելու և երեխա ունենալու: Այլ ձևով այս խնդիրը անվանում են ուշացած սերմնաժայքում, սեռական ակտը ձգձգվում է ժամեր և դառնում է ոչ թե հաճույքի, այլ տանջանքի աղբյուր: Նման տղամարդիկ ունեն սուբյեկտիվ սեռական գրգռման խնդիր, նրանք չեն զգում սեռական գրգռում, թեև իրենք չունեն առնանդամի էրեկցիայի հետ կապված խնդիր: Այսինքն՝ մարմինը գրգռված է, իրենք՝ ոչ: Կարծես թե պառակտված վիճակ լինի մարմնի և ներաշխարհի միջև: Սա լուրջ և բավական դժվար լուծվող սեքսոլոգիական խնդիր է համարվում, բնորոշ է այն տղամարդկանց, ովքեր իրենց հոգեսեռական զարգացման ընթացքում կանանց կողմից արժանացել են հոգետրավմատիկ վերաբերմունքի: Դեր է խաղում նաև երկարատև ձեռնաշարժության սովորույթը, առնանդամի զգայական ռեցեպտորները սովորում են ձեռքի կողմից տրամադրվող մեխանիկական գրգիռներին և չեն արձագանքում կտրուկ տարբերվող հեշտոցային գրգռմանը։ Խնդրի լուծումը հնարավոր է միայն մասնագիտական օգնությամբ։

show less