ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱՆՑՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ


ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ու մտորումներ

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ու մտորումներ

23 Սեպտեմբերի, 2011

Մտահոգիչ փաստ է, որ «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում (armenianherald.com): ՈՒշագրավ են նաև մեր դիտարկումներն այն մասին, որ բազում տղամարդիկ և կանայք ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են ապրել այդ խնդրով: Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում լինելուց: Ավելին` շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: Մի գուցե մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ է սեռական առողջությունը՝ դրա տակ պարզունակորեն հասկանալով միայն սեռական օրգանների ֆիզիոլոգիական գործունեությունը և այդ գործունեության հաճույքաբեր կողմը:«Սեռական» բառը, էլ չենք ասում «սեքսը», անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ, որ այլևայլ ձևերով բացատրենք մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «այլասերվածների բժիշկ» լինելու պիտակին:

23 Սեպտեմբերի, 2011

Հաճախ լսում ենք այն թյուր կարծիքը, որ սեռական ներդաշնակությունը որոշակի կնոջ և որոշակի տղամարդու սեռական համապատասխանությունն է, ինչպես ասենք բանալին համապատասխանում է իր կողպեքին: Եթե կնոջ և տղամարդու սեռական կյանքը երկկողմանի բավարարություն չի պատճառում, ուրեմն նրանք ուղղակի սեռապես համատեղելի չեն: Ստացվում է, որ սեռական ներդաշնակությունը ի սկզբանե տրված և կայացած մի բան է, որը կամ կա, կամ չկա ու չի էլ կարող լինել:Այս տեսակետից բխում են որոշ հասարակական դրսևորումներ: Երիտասարդ տղան ամեն կերպ ձգտում է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ նախքան ամուսնանալը, քանի որ ուզում է համոզված լինել, որ սեռապես համատեղելի է նրա հետ: Նրան սարսափ է ներշնչում այն միտքը, որ ամուսնանալուց հետո ինքը կարող է կանգնել “փաստի առջև” և արդեն ուշ կլինի որևէ բան փոխելը ու ստիպված կլինի ամբողջ կյանքը բավարարվել “միջակ սեքսով”: Փոխելով զուգընկերոջը/ուհուն հույսեր են տածվում ավելի մեծ սեռական բավականություն ստանալու, քան իրականում առկա է ներկա հարաբերության մեջ:Այսպիսով հետապնդելով սեռական ներդաշնակությունը պատրաստի վիճակում ինչ-որ տեղ գտնելու անհիմն փափագը, անցնում են տարիներ, մեկը մյուսի հետևից հերթափոխվում են սեռական զուգընկերներ/ուհիներ և այդպես էլ սայլակը տեղից չի շարժվում:Մինչդեռ իրականում սեռական համատեղելիությունը զույգի համատեղ ջանքերով ստեղծված իրողություն է: Այն չի տրված պատրաստի վիճակում, այլ սերմ է, որը պահանջում է հետևողական խնամք, որպեսզի ծլի ու ծաղկի և ամուսնական կյանքի տարիների ընթացքում տա իր արժանի պտուղները: Այս ճանապարհին զույգը հանդիպում է որոշակի դժվարությունների և խոչընդոտների, այդ թվում և բժշկական, որոնց հաղթահարումը սեռական ներդաշնակության հասնելու նախապայման է: Փախուստը այդ դժվարություններից խոսում է անձնային խնդիրների մասին: Ամեն անգամ դիմելով փախուստի անձը մնում է նույն կետում կանգնած, որը շատ հեռու է սեռական ներդաշնակությունից:

23 Սեպտեմբերի, 2011

Եկեք պատկերացնենք` ինչ է կատարվում ակտիվ սեռական կյանքով ապրող կնոջ օրգանիզմում, երբ նրա ամուսինը ինչ-որ ժամանակով դառնում է անհասանելի կամ դժբախտաբար մահանում է: Խոսքը գնում է առողջ և կանոնավոր սեռական կյանքով ապրող կնոջ մասին, ով չունի սեռական խնդիրներ:Որոշակի շրջանից հետո չբավարարված սեռական պահանջը, աստիճանաբար հասունանալով, օրգանիզմում ստեղծում է ներքին լարվածության կամ դիսկոմֆորտի վիճակ: Այս վիճակը պայմանավորված է նյարդա-հորմոնալ մեխանիզմներով, չէ՞ որ սեռական ֆունկցիային մասնակցող համակարգերը աշխատում են նախկին ռեժիմով և դեռ չեն հասցրել հարմարվել նոր ռեժիմին: Ի հայտ է գալիս բարձր սեռազգայունություն,.... ամենաչնչին սեքսուալ գրգիռները կարող են սեռական ցանկություն հարուցել, երազների բովանդակությունը ստանում է էրոտիկ երանգավորում, մարմնի մեջ կա ինչ-որ անհասկանալի լարվածություն, դյուրագրգռություն, նյարդայնություն: Հիշենք, որ առողջ սեքսի և օրգազմի ժամանակ գլխուղեղում ձերբազատվում են մորֆինանման նյութեր, որոնք նյարդային համակարգի վրա ունեն ընդհանուր հանգստացնող և հուզական ոլորտը կայունացնող ազդեցություն:

23 Սեպտեմբերի, 2011

Հաճախ են բժիշկ-սեքսոլոգին հարցնում, թե արդյոք վնասակար չէ՞ սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Նմանատիպ հարցեր ուղղում են հատկապես այն կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն: Ինչո՞ւ են ծագում այսպիսի հսրցեր, մի՞թե այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում, որովհետև հասարակական անգիտակցականում նախաամուսնական սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն…Իսկապես, եթե չամուսնացած, սեռահասուն տարիքի կինը վերապրում է սեռական մերձեցման ուժգին պահանջ ու չի բավարարում այն, ապա վնասակա՞ր է արդյոք այդ պահանջի հետ մղումն ու սեքսուալ գրգռվածության դեմ պայքարը: Այս հարցին պատասխանելու համար հարկ է որոշակի պատկերացում ունենալ կնոջ սեքսուալության ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Սեքսուալ առողջ կնոջը բնորոշ է սեռական գրգռմանն ի պատասխան մարմնապես արձագանքելը: Այդ արձագանքը դրսևորվում է սեռական օրգանների արյունալեցմամբ, որի հիմնական արտաքին նշանը հեշտոցի խոնավացումն է: Գոյություն ունի նաև սեքսուալ գրգռման ներքին սուբյեկտիվ վերապրում, որը նորմայում զուգուրդվում է մարմնական պատասխանի հետ: Սակայն սեռական գրգռման վերապրումը դեռևս չի նշանակում, որ կինը պատրաստակամ է սեռական հարաբերություն ունենալ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կինը սեռական մերձեցման օգտին խոսող հիմնավոր մոտիվացիա ունենա: Եթե կողմ և դեմ մոտիվացիաների համադրումը խոսում է ի օգուտ առաջինի, սեռական մերձեցումը կայանում է:

22 Սեպտեմբերի, 2011

«Ես շատ եմ վախենում տղամարդկանցից ու չեմ կարողանում լուրջ հարաբերություններ կառուցել, յուրաքանչյուր նոր հանդիպումը հերթական հիասթափությունն է բերում, թե՛ տղամարդկանցից, թե՛ ինձնից: Ու թեև ավելի մոտիկից ճանաչելու դեպքում սկսում եմ ավելի քիչ վախենալ նրանից ու սեռական ձգողություն են զգում, այնուհանդերձ, երբ նա մոտենում է ինձ և փորձում գրկել, համբուրել կամ գուրգուրել, խառնվում եմ և շփոթվում: Ի վերջո, մեր հարաբերությունը ընդհատվում է ու մենք մնում ենք ուղղակի ընկերներ», -պատմում է 38-ամյա չամուսնացած կինը: Մեր զրույցների ընթացքում աստիճանաբար բացահայտում եմ, որ նա հմտորեն շրջանցում է բոլոր այն իրավիճակները, որոնք կարող են դառնալ անվերահսկելի և ինքը կարող է կորցնել ինքնատիրապետումը: Չկա հանպատրաստի երևույթ, չի կարող լինել և «անախորժ պատահար»: Մինչդեռ երազանքների գրկում նա խորասուզվում էր սիրված և սիրող դիցուհու արկածների մեջ և իրականացնում գլխապտույտ թռիչքներ` առանց կապտուկներ ստանալու վախի, օրեցօր էլ ավելի հեռանալով իրականությունից:Անվերահսկելի վախը տղամարդկանցից և սեռական կյանք սկսելուց խնդիրներ են, որոնք դասվում են սեքսուալ ֆոբիաների շարքին։ Նմանատիպ վախերի հիմքում ընկած է աղջկա հոգեսեռական զարգացումը այնպիսի միօրինակ պատմություններով սնուցելը, որոնք աղջկա անգիտակցականում արթնացնում են կախյալ կնոջ համընդհանուր կերպարը։ Հատկապես մեծ խնդիր են դառնում քնած դիցուհու կամ մոխրոտի պատկերներով բարդույթավորելը, քանի որ միջսեռայն հարաբերություններում գերակա մոտիվ է դառնում սպիտակ ձի հեծնած փրկիչ-ասպետի սպասումը։ Աղջկան դաստիարակում են այնպես, որ նա սկսում է հավատալ, թե անհնար է իր ուժերի սահմանում որևէ դժվարություն հաղթահարելը, որ նա թույլ սեռ է և ոչ բավարար ռեսուրսներ ունի, որպեսզի հասնի իր նպատակին։ Բարդույթավորման այս գործընթացքում նշանակալի դեր են խաղում սեռական օրգանների մասին անատոմիական գիտելիքի պակասը, որը դառնում է սեփական մարմնի սխալ ճանաչողության պատճառ և ամրապնդում թերի սեռ լինելու համոզմունքը։ Հասունացող …

16 Սեպտեմբերի, 2011

Գիտականորեն հաստատված է, որ սեռական խամգարումների առաջացման գործում նախատրամադրող դեր են խաղում սեռական կոնստիտուցիան և անձնային առանձնահատկությունները: Սովորաբար ուժեղ սեռական կոնստիտուցիայով տիպի մոտ սեքսուալ խանգարում առաջանալու համար հարկավոր են ուժեղ և երկարատև ախտածին ազդակներ, թույլ տիպի մոտ անգամ կենցաղային խնդիրները կարող են բերել սեռական ախտանիշների դրսևորման։ Մյուս կողմից, ուժեղ սեռական կոնստիտուցիայով անձի մոտ սեռական խանգարում կարող է զարգանալ նաև թույլ սթրեսային իրավիճակում, եթե կան որոշակի անձնային առանձնահատկություններ (շեշտվածություն, փսիխոպաթիա), և հակառակը` թույլ կոնստիտուցիանալ տիպի մոտ անգամ ուժգին սթրեսից սեռական խանգարում կարող է չառաջանալ, եթե չկան անձնային նախատրամադրող գործոններ և գործի են դրվում հզոր հարմարողական բնույթի հակազդեցություններ:Սեռական խանգարման առաջացման մեխանիզմները գործում են հիմնականում երկու ուղղությամբ՝ պայմանական ռեֆլեքսների առաջացում և վեգետատիվ կարգավորման խանգարում։ Ըստ բարձրագույն նյարդային համակարգի գործունեության Պավլովյան տեսության` պայմանական գրգիռներն առաջացնում են տագնապ, որն էլ ըստ էության կարող է անմիջականորեն բերել սեռական խանգարման, քանի որ արգելակում է ողնուղեղային կենտրոնների գործունեությունը, որի հետևանքով էլ չեն առաջանում նյարդաանոթային ռեֆլեքսներ:

16 Սեպտեմբերի, 2011

Այցելուի հիմնական գանգատը սեռական անկարողությունն էր: 37 տարեկան էր, ամուսնալուծվել էր, կնոջ ծնողները խայտառակ ձևով հետ էին տարել իրենց դստերը: Երբեք չէր դիմել բժշկական խորհրդատվության, քանի որ ֆինանսական կարիքի մեջ էր: Այցելուն հաճախում էր կյանքի խոսք եկեղեցի արդեն 10 տարուց ավել: Իր խոսքերով` աստված էր իրեն պատժել, քանի որ երիտասարդ տարիներին չարաշահել էր ինքնաբավարարումը և բորբոքել աստծու բարկությունը իր նկատմամբ: Վաղուց հաշտվել էր իր սեռական անկարողության /սեռական թուլության/ և աղքատության հետ, գտնում էր, որ երբևէ հաջողություն չի ունենա կյանքում, չի ամուսնանա և ունենա ընտանիք` կին, երեխաներ: Միակ հույսը դրել էր Աստծո բարեհաճության վրա, իր խոսքերով աստված մի օր հրաշք կանի: