Ամուսնական հարաբերություններում զույգային աններդաշնակության պատճառներից մեկը զուգընկերներից մեկի ներքին համոզումն է, իբր թե ինքն առանձնահատուկ է: Այս համոզումը շատ խորը արմատներ կարող է ունենալ, որոնք երբեմն ձգվում են մինչև վաղ մանկություն: Երբ երեխային ուժերից վեր կյանքի փորձառություն է պատահում, ինքնապաշտպանական դրդապատճառով երեխան կարող է թաքնվել առանձնահատուկ լինելու պատյանի մեջ: Պետք է նշել, որ առանձնահատուկ լինելու համոզումը շատ հաճախ գալիս է բարդույթներից, իսկ ցանկացած բարդույթ խոսում է այն մասին, որ տվյալ անձնավորությունն իրեն լիարժեք չի զգում և թաքցնում է մի թերություն, որից գտնվում է կախվածության մեջ: Տվյալ թերությունը անպայաման չէ որ արատ լինի օբյեկտիվ առումով, այլ շատ հաճախ թերություն է դիտարկվում անձնավորության սուբյեկտիվ ընկալման պատճառով: Օրինակ՝ իրեն գեր համարող ու այդ մտքից տանջվող կինը օբյեկտիվորեն կարող է գեր չլինել:Առանձնահատուկ լինելու մտքից մարդը ներթաքույց հաճույք է ստանում, ու սա այն թակարդն է, որի պատճառով նա, ինչքան էլ պարադոքսալ հնչի, չի ցանկանում ազատվել իր բարդույթից, քանի որ այդ դեպքում կկորցնի իր առանձնահատուկ լինելու հնարավորությունը ու կդառնա մյուսների պես սովորական, որից նա սարսափում է: Առանձնահատուկ լինելու համոզումը, որի հիմքում ընկած է բարդույթը, այլ ոչ թե իրական անհատական առանձնահատկությունները՝ արիությունը, աշխատասիրությունը, ազնվությունը, շնորհալիությունը և այլն, կարող է բերել ահռելի մեծ ողբերգությունների:Առանձնահատուկ լինելու անմիջական հետևանքը մեծամտությունն է՝ ուրիշներից ավելի բարձր լինելու, ուրիշներից ավելի շատ բան իմանալու, ի տարբերություն այլոց՝ ավելի հասուն կամ անձնային աճ ապրած և հոգևոր արթուն լինելու համոզմունքները: Ահա թե ինչու, այս մարդիկ ձգտում են «օգնել» ուրիշին, ամեն քայլափոխի խորհուրդ տալ, դասեր տալ, արհեստական հնարներով արթնացնել իբր քնած զուգընկերոջը, փրկել նրան:Փրկչի դեր ստանձնած զուգընկերն ուրիշին փրկելու, մեղքերից ազատելու պատասխանատվություն է վերցնում՝ հիմնված այն համոզման …


ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ու մտորումներ
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ու մտորումներ
Կանանց դերի կարևորությունը ընտանիքում և հասարակության մեջ պայմանավորված է մայրական բնազդին բնորոշ այն հոգատարությամբ ու ջերմությամբ, առանց որի հնարավոր չէ նոր կյանքի պահպանումը: Սակայն չպետք է մոռանալ, որ «կինը մայր է» պատկերացումը ամուսնական հարաբերություններում շատ հաճախ բերում է լարված կոնֆլիկտային իրավիճակների, քանի որ այդ պատկերացմամբ միաժամանակ ծնվում է և հակառակ պնդումը՝ «մայրն էլ կին է», ու ահա դուալիզմի այս թակարդի պատճառով, որում հայտնվում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, շատ դժվարին է դառնում այդ թակարդում հայտնված մարդու ամբողջացման գործընթացը:Իմ նախորդ գրառումներից մեկում նշել եմ, որ հարաբերություններում օգնության ձեռք մեկնողը նախ և առաջ պետք է իրեն օգնած լինի, որպեսզի սիրո այն լույսը, որն ի վիճակի է փակուղուց դուրս բերել և ազատագրել լաբիրինթում հայտնվածին, բնական լինի, այլ ոչ թե արհեստական: Կանանց կողմից անաչառ օգնության ձեռք մեկնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ մայրության և մայրական սիրո ոչ պակաս հզոր լույսը խամրեցնում և կասեցնում է ինքնության կենարար լույսի թափանցումը:Սա ունի նաև իր անատոմիա-ֆիզիոլոգիական հիմքը՝ կանանց կոնքի և սեռական օրգանների անատոմիայում գերիշխում են ընդունող կառուցվածքային առանձնահատկությունները, այլ ոչ թե անջատմանը-դուրս բերմանը նպաստող միավորները: Տարանջատման դժվարության պատճառով կանայք՝ անզոր գտնվելով սեռից վեր կանգնել, իրենց դրսևորած բարութան մեջ հաճախ առաջնորդվում են մայրական բնազդի թելադրանքով, որը մի կողմից մայրական սիրո և հոգատարության անգնահատելի գանձ է, մյուս կողմից սակայն՝ կրում է զգուշորեն թաքցրած կանացի սեռի ստվերային կողմը՝ տղամարդուն գերութան մեջ առնելու և սեփական հաճույքներին ու կարիքներին ծառայեցնելու միտումը:Ես բնավ չեմ ասում, թե մայրական բնազդը կեղծ բարություն է, այլ միայն փաստում եմ, որ մայրությունը իգական սեռի միայն մի կողմն է, ու մյուս կողմում առկա է նույնքան հզոր հակառակ բևեռը, որից …
Կերպ կամ կերպարանք բառը հունարենում թարգմանվում է eidos, idea, որը նշանակում է գաղափար: Հետաքրքրական է, որ հին հույն փիլիսոփա Պլատոնը իդեա բառը օգտագործել է հենց կերպարանք իմաստով, նկատի ունենալով էության հավերժական իմաստը, իրականության երկնային նախապատկերը:Դիտարկենք այն դեպքը, երբ իրար սիրող ամուսինները, սիրո զգացմունքով միմյանց փայփայելու պարագայում չեն հաջողում հասնել սեռական գրգռման բավարար մակարդակի, որը թույլ կտա իրականացնել սեռական ակտը կամ էլ գրգռման բավարար մակարդակն առկա է, բայց չկա հոգեսեքսուալ բավարարում: Կարևոր չէ ում՝ կնոջ, թե տղամարդու սեռական խանգարումն է պատճառը, խոսքը գնում է սիրող զույգի մոտ առկա սեռական կրքի բացակայության մասին: Սիրելը դեռևս բավարար պայման չէ միմյանց հանդեպ սեռական կիրք տածելու համար: Ճշմարտությունն այն է, որ մենք չենք տեսնում թե սեռային մտերմության մեջ ինչպես ենք առաջնորդվում սիրո և հոգատարության նմանակներով, քանի որ սիրելի մարդու հանդեպ դեստրուկտիվ և շեղված մղումներ ունենալն անթույլատրելի ենք համարում ու դրա համար նուրբ խնամքով թաքցնում ենք մեր այդ մղումները` առաջին հերթին հենց մեզնից: Նման մղումների գոյության ապացույցը հարաբերությունների սուր շրջաններում գերլարումների ճնշման տակ դրանց անսպասելի ի հայտ գալն է՝ բոլորովին անհամապատասխան ձևով: Քողարկելով մեր այդ մղումները՝ չենք նկատել, թե ինչպես ենք թռիչքաձև անցում կատարել դեպի թվացյալ սիրո և անձնվիրության դաշտ, որտեղ հանդես ենք եկել մեզ համար նախընտրելի տարբերակներով, լավագույնս ներկայացնելով դիմացինին հաճույք պատճառելու մեր ազնվագույն մղումները: Արտաքնապես ամեն ինչ ճիշտ է՝ սիրող զույգ, փոխադարձ քնքշանք, շոյանքներ, ֆիզիկական հաճույք և նույնիսկ՝ օրգազմ... Ամեն ինչ ճիշտ է, բայց չկա այն բուռն կիրքը, այրող այն տենչանքը, որի ներկայությունը վայրագ ուժ է հաղորդում և մարմինը դարձնում անպարտելի:Ինձ կասեք՝ չի կարող իրական սեր համարվել, եթե կենդանական բիրտ ուժ է թափանցել: Ինձ …
Զույգերի հարաբերություններում միջանձնային խնդիրների պատճառով ծագած կոնֆլիկտները մեծ ազդեցություն ունեն ոչ միայն սեռական, այլև կյանքի մյուս բոլոր ոլորտների որակական բնութագրերի վրա:Ի՞նչ է անձը և ինչպե՞ս է այն գործառում: Ինչո՞ւ երկու անձ, հատկապես մտերիմ հարաբերության մեջ գտնվող անձիք, չեն կարողանում շատ հաճախ լեզու գտնել և պատահում է, որ իրարից խռովված ապրում են մինչև կյանքի վերջ:Ամենապարզ ձևով ասած՝ անձը նա է, ում ես վերապրում եմ իբրև իմ «ես»: Օրինակ՝ երբ ասում եմ՝ ես իրավաբան եմ կամ՝ ես մայր եմ, այդ պահին խոսում եմ իմ անձի մասին: Անձը բնութագրող տվյալները հաստատագրված են փաստաթղթերում, ինչպիսիք են՝ անձնագիրը, ծննդյան վկայականը, համալսարանի դիպլոմը, վերապատրաստման վկայականները, ամուսնության վկայագիրը և այլ նմանատիպ թղթեր: Անձի ինքնահաստատման համար այս փաստաթղթերը մեծ նշանակություն ունեն, որովհետև նրանք ամրագրում եմ անձի ով լինելը, հիմք են տալիս և ձևավորում այլ անձանց հետ հարաբերվելու ձևաչափն ու ընթացքը:Անձ ասելով՝ նկատի ունենք նաև մարդու բնավորությունը, խառնվածքը, սեռականությունը, նախասիրությունները, ցանկությունները, հույսերը, հույզերը, կրքերը, տպավորությունները, հիշողությունները, զգացմունքները, երազանքները, պատկերացումները, համոզմունքները, սպասումները, կարծիքները, ճաշակը, մի խոսքով՝ այն ամենը, ինչ մենք մտածում ենք մեր մասին, թե դա մենք ենք և այն ամենը, ինչ իրականում մեր դրդապատճառների հիմքում է, բայց մեր գիտակցական տեսադաշտից դուրս, մենք ենք՝ մեր անձը:
Ինչպիսի՞ օբյեկտիվ ազդանշաններ կարող են լինել, որ ինչ-որ մեկին հանդիպելիս հասկանամ ու վստահ լինեմ, որ հենց նա է այն արժանի մեկը, ում հետ երջանիկ կլինեմ և երկուստեք կնպաստենք միմյանց թռիչքին, այլ ո'չ երբեք` վայրէջքին։Ուզում եմ հենց սկսզբից հատուկ ընդգծել «երբ հանդիպելիս»-ճշմարիտ մոտեցումը: Շատ մարդիկ անդադար փնտրում, որոնում են նրան, ով իրենց լիարժեք երջանկություն կբերի: Սակայն դրսում՝ ինչ-որ մի տեղ նրան հանդիպելու հույսը, որպես կանոն, բերում է հուսահատության, որովհետև խնդիրը ոչ թե տեղի, այլ ժամանակի մեջ է: Ուրեմն՝ նրանք, ովքեր այս պահին ինչ-որ վայրում, կարևոր չէ որտեղ՝ ֆբ-ում, սրճարանում, գրադարանում, փաբում…, փնտրում և հույս են տածում, որ ահա վերջապես կհանդիպեն իրենց կեսին, խորհուրդ եմ տալիս անմիջապես դադարեցնել որոնումները: Եթե դեռ չեք հանդիպել նրան, ուրեմն՝ ժամանակը չէ, այլ ոչ թե սխալ տեղում եք փնտրում: Կասկածից վեր է ձեր երկրորդ կեսի գոյությունը՝ նա անշուշտ կա, պարզապես այն տեղում է, որտեղ այս պահին պետք է լինի: Ու կգա այն ժամանակը, երբ կհանդիպեք:Սա չի նշանակում նստել թախտին, սպասել բախտին: Երբ ասում եմ, որ դեռ ժամանակը չէ, նկատի ունեմ ներքին պատրաստվածությունը՝ պատրա՞ստ եմ ներս ընդունել այն մեկին, ում այդքան սպասում եմ, տեղ կա՞ ներսումս: Տեղ ասելով՝ նկատի ունեմ այն ներքին տարածքը, որն իր բնույթով բևեռայի հակադարձություն է: Նա, ում սպասում եմ, արդեն իմ մեջ է իր հակադարձությամբ, ու դրա շնորհիվ իմ ներսը ձգում է նրան, որ պիտի գա դրսից, որպեսզի ես ու նա մեկ դառնանք:
Սեռական հարաբերությունն ավելին է քան սեռական օրգանների միացումը: Կին-տղամարդ սիրային հարաբերությունը ոչ թե օրգանների, այլ էրոտիկ էությունների փոխադարձ ներհյուսումն է: Ընդ որում՝ կողմերն իրար փոխլրացնում են, այլ ոչ թե հավասարաչափ ներդրումներ կատարում, ուստի պասիվ-ընդունող դիրքորոշումը նույնքան կարևոր է, որքան ակտիվ նախաձեռնությունը: Հակառակ դեպքում «առնանդամ-հեշտոց կապը» նման է պատահական անցորդների անտարբեր հայացքների հանդիպմանը, որտեղ կողմերից և ոչ մեկը չի նկատում մյուսին:Կուսությունը գաղափար է, որը կարելի է բնութագրել իբրև մաքրություն, սրբություն, անարատություն: Կուսաթաղանթը անատոմիական միավոր է, շարակցական հյուսվածքի մի կտոր` տեղակայված հեշտոցամուտքում: Ցավոք սրտի և շատ հաճախ կուսաթաղանթը և կուսությունը օգտագործվում են իբրև հոմանիշներ: Եթե կույս, ապա` կուսաթաղանթի պարտադիր առկայություն և հակառակը: Անտեսվում է կուսություն գաղափարի կրողը, այսինքն՝ մարդը: Կույս լինելը հաղթահարված կիրք է, այլ ոչ անատոմիական չափանիշ: Կույս աղջիկը երբևէ քայլ չի արել ճանաչելու որևէ տղամարդու, չի զգացել տղամարդու մարմնի շունչը: Եվ դա արել է ոչ թե վախից ճնշված ու արտաքին թելադրանքներից դրդված, այլ որովհետև իր կուսությունը, և ոչ թե կուսաթաղանթը, անգնահատելի նվեր է համարել իր ապագա ամուսնու կամ սիրեցյալի համար: Կուսության հետ մեկտեղ օրիորդը ընտանիք է բերում ազնվություն, անկեղծություն, հավատ և վստահություն:Դժբախտաբար, կուսության պահպանման անաղարտ ձգտմանը մարտահրավեր է նետվում կնոջ սեռական ֆիզիոլոգիայի կողմից: Կնոջ մարմինը սկսում է փթթել, հորմոններն արթնացնում են նրա սեռականությունը, հայտնվում են ներքին սեռային զգացողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել, քանի դեռ ինքը` սեռականությունը, «չի բարձրացրել բողոքի իր ձայնը»: Սեռականությունը պահանջ ունի դրսևորման, այն էլ` լիարժեք դրսևորման, որ վերջին հաշվով ենթադրում է ամբողջացում հակառակ սեռի հետ: Մինչդեռ մեջտեղ են ընկնում կուսությունը պահպանելու ադաթի անզիջում հրամայականը և այդ չարաբաստիկ կուսաթաղանթը: Աղջնակը, որի հոգեսոցիալ հասունությունը դեռևս չի համապատասխանում …
Սիրելն ու սիրվելը մարդու ամենախորքային, հիմքային պահանջներից են: Դա կենսաբանական, հոգեբանական, հուզական և հոգևոր պահանջ է, որի բավարարումը խիստ կարևոր է լիարժեք մարդ լինելու համար: Կին-տղամարդ սիրային կապի միջոցով բավարարվում է այդ կարևոր պահանջմունքը, ու միանգամայն բնական է, որ ցանկություն ունենք ինտիմ հարաբերություններ կառուցել ինչ-որ մեկի հետ, ով կդառնա մեր կյանքի ուղեկիցը: Ոչ ոք չի ուզում մենակ մնալ, մենակ ապրող կնոջը անվանում են «տանը մնացած», մենակ տղմարդուն՝ «ծեր ամուրի»: Նույն վերաբերմունքը կա ամուսնալուծված մարդկանց հանդեպ, նրանց համարում են սխալ մարդիկ, պակասորդ ունեցող մարդիկ: Սա խոսում է այն մասին, որ մենակ մարդկանց հանդեպ հասարակությունը չունի հանդուրժող վերաբերմունք: Ցավոք, շատերը ձգտում են գտնել իրենց կողակցին, որպեսզի չարժանանան նման պիտակի, ու եթե տարիքն անցել է ու դեռ ամուսնացած չեն, ներքին տագնապի զգացում է հայտնվում, կարծես թե կյանքը զուր գնաց ու այդպես էլ չիրագործեցին կյանքի ամենագլխավոր նպատակը՝ չգտան իրենց լրացնող կեսին:Ռոմանտիկ-սիրային հարաբերություններ փափագելը լիովին բնական է, սակայն խնդրահարույց է, երբ այդ տեսակ սիրո միջոցով փորձում ենք լուծել մեր կյանքի բոլոր խնդիրները` մտածելով, որ ռոմանտիկ սերը կոչված է լրացնելու մեզ, ամբողջացնելու մեր էությունը: Ընդհանրապես, պետք է ընդունել, որ ռոմանտիզմն իրոք երջանկացնելու հատկություն ունի: Սիրահարված մարդուն աշխարհը թվում է թեթև ու վարդագույն` ինչպես բարի հեքիաթներում է: Ընդ որում, ռոմանտիզմի հակված մարդիկ նման վերաբերմունք են տածում ոչ միայն իրերի ու երևույթների, այլ անգամ հիվանդությունների հանդեպ՝ հավատալով և հուսալով, որ որևէ լուրջ բան չի կարող պատահել, եթե անգամ ախտորոշվել է լուրջ հիվանդություն:
Վահան մը լոյսՎահան մ'աննիւթ — զուտ գաղափար — բորբ հաւատքՀպարտ փռներ եմ կուրծքիսԼուտանքներուն դէմ մոլեգնած աշխարհինԴարանակալ խժգուժութեան դէմ անզուսպՄինչ մայթերէն — իբր թէՀանդարտօրէն կը քալեմԵրազատես սուրբի նման անտարբեր —Իսկութեան մէջ ես կուրծք կու տամ հազարումէկ հարուածիհազարումէկ թշնամանքի ու դաւի —Երբ հանդիպիք դուք ինծի— Թշնամի թէ բարեկամ —Մէկուն վրայ այս քաղաքին փոշեպաճոյճ մայթերէն —Մի կարծիք թէ մինակ եմանապաւէն — անօգնական — կամ անէն —Դուք որ — օտար— չէք նշմարեր հարկաւ վահանն իմ զօրեղ —Վահան մը լոյսՎահան մ'աննիւթ — զուտ գաղափար — բորբ հաւատքՉոր հպարտԿուրծքիս վրայ դրօշի պէս կը բռնեմԶԱՀՐԱԴ
Կրծքի չափերի հետ կապված անհանգստությունը տարածված է շատ երիտասարդ աղջիկների մոտ: Այս անհանգստության առաջացման հիմքում, թերևս, ամենամեծ դերը խաղում է զանգվածային լրատվամիջոցների կողմից սեքսուալ համարվող կնոջ աղավաղված պատկերի ստեղծումը: Ֆիլմերի, անգամ մուլտֆիլմերի հերոսուհիներն այսօր պատկերվում են բարձրահասակ, մեծ կրծքագեղձերով, կլորիկ հետույքով, սլացիկ ոտքերով, լցրած շուրթերով, երկար թարթիչներով: Ամսագրերում, գովազդային վահանակներում պատկերված կանանց, աստղային համարվող դերասանուհիների և երգչուհիների արտաքինն այսօր թելադրված և ձևավորված է մեկ սկզբունքով՝ համապատասխանել էրոտիկ-սեքսուալ համարվող կնոջ կերպարին: Թե ո՞ւմ կողմից է այդ կերպարը սեքսուալ համարվում և ովքե՞ր են այդ կերպարի մասսայականացման հեղինակները՝ հարցի մյուս կողմն է: Թողնելով այդ քննարկումը մեկ այլ առիթի, այս գրառմամբ ձեր ուշադրությանն եմ արժանացնում մեծ կրծքագեղձերի ու դրանց ֆետիշացմանը վերաբերող մի քանի խնդիրներ:Սկսենք նրանից, որ կրծքագեղձերի զարգացումը սկսվում է սեռահասունացման շրջանում ձվարանների կողմից արտադրվող էստրոգենային հորմոնների ազդեցությամբ: Կրծքագեղձը կազմված է երկու տեսակի հյուսվածքից՝ գեղձային և շարակցական: Երկու տիպի հյուսվածքներն էլ էստրոգեն կախյալ են: Գեղձային հյուսվածքի ձևավորումը ընթանում և իր ավարտին է հասնում սեռահասունացման տարիներին: Մարդը միակ կենսաբանական տեսակն է ում կրծքագեղձերի հասունացումն ավարտվում է սեռահասունացման շրջանում, այլ ոչ թե առաջին հղիության ժամանակ, ինչպես այլ կաթնասունների մոտ է: Կրծքագեղձերի չափսը և տեսքը, որը հիմնականում կախված է գեղձային բլթակների քանակից և դասավորությունից, գենետիկորեն պայմանավորված է ու կապ ունի սննդակարգի հետ: Կրծքագեղձերի չափսի որոշ մեծացում բնականոն կարող է տեղի ունենալ սեռահասունացումից հետո ճարպային հյուսվածքի հաշվին, որը լցնում է միջբլթակային տարածքները:Մեծ կրծքագեղձեր ունենալու կպչուն փափագը հետապնդում է հատկապես երիտասարդ աղջիկներին, ովքեր դեռ ինքնահաստատման մեջ են: Նրանք զոհ են դառնում տղամարդկանց աշխարհում ստեղծված կանացի սեքսուալ-էրոտիկ կերպարի ճնշող թելադրանքին: Այս միտումն, այնուամենայնիվ, զերծ չէ նաև գիտական հիմքից (թեև պարզ …